Հայերեն

«Ինձ թվում էր՝ ամենաերջանիկ մարդն էի, իսկ հիմա թևերս կարծես կոտրված լինեն». ավագ լեյտենանտ Արթուր Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք ու հանգիստ երեխա էր Արթուրս: Երեք-չորս տարեկանում արդեն բանաստեղծություններ էր արտասանում, չորս տարեկանում տառերն ու գումարում-հանում գիտեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Արթուրի մայրիկը:

Արթուրը ծնունդով Արցախի Հանրապետությունից է՝ Մարտունի քաղաքից: Մարտունիի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ մեկ դպրոցն է հաճախել: «Բոլոր առարկաներն էլ սիրում էր, բայց հիմնականում ավելի «ուժեղ» էր լեզվից: Տատիկը՝ իմ մայրը, լեզվի մասնագետ էր, գուցե Արթուրի մեջ հենց նա է յուրահատուկ վերաբերմունք սերմանել լեզվի նկատմամբ: Բայց արդյունքում Արթուրս ընտրեց մաթեմատիկան: Ընդունվեց Արցախի պետական համալսարան՝ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Մագիստրատուրան էլ ավարտեց, բայց տարբեր պատճառներով չկարողացավ խորանալ իր մասնագիտության մեջ: Արդյունքում ընտրեց զինվորական ծառայությունը: Արթուրը շատ էր սիրում կարդալ, նաև բանաստեղծություններ ընթերցել։ Նրա ընթերցած վերջին գիրքը «Մուսա լեռան 40 օրն» էր: Ասում էր, որ ամեն հայ պետք է կարդա այդ գիրքը, շեշտում՝ այդ օրերը պետք է չկրկնվեն»,-նշում է զրուցակիցս:

Երբ աչքի եմ անցկացնում Արթուրի կենսագրական տվյալները, հասկանում եմ, որ զինվորականի մասնագիտության ընտրությունը բոլորովին էլ պատահական չէր, չէ՞ որ Արթուրի հայրը՝ Գարիկը, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, վիրավորում ստացել և, ավաղ, հաշմանդամություն ձեռք բերել, ու նրանց ընտանիքում մեծացող երեխաները չէին կարող շեղվել հայրենիքի պաշտպանության գաղափարից: Արթուրի պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Շուշիի հակաօդային պաշտպանական զորամասում։ 2018 թ.-ին հինգ ամիս սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ հրետանավորի մասնագիտությամբ։ Արթուրը կենտրոնական զորամասի երկրորդ հրաձգային գումարտակի 82 մմ-անոց ականանետային մարտկոցի դասակի հրամանատարն էր։ Նա համատեղում էր կրթությունը և զինվորական ծառայությունը, արդյունքում երկուսից որևէ մեկը չէր տուժում: Սկսվեց 44-օրյա պատերազմը: Արթուրն իր ծառայակից ընկերների հետ մեկնեց պատերազմի թեժ կետեր: Նրանց մարտկոցը մարտեր է մղել ճակատային տարբեր գծերում՝ Մարտակերտ, Շուշի, Մարտունի:

«44 օր դիմադրեց տղաս ու նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ թվում էր, թե պատերազմն ավարտվել է, թշնամու ավիառումբի հարվածից զոհվեց Կարմիր շուկայի մատույցներում: Թշնամին թիրախավորել էր Արթուրի և նրա ծառայակից ընկերների գտնվելու վայրը»: Տիկին Հասմիկը մասնագիտությամբ բուժքույր է, ասում է՝ Մարտունիի հիվանդանոցում բոլոր մեր զինվորներին ու սպաներին առաջին օգնություն են ցույց տվել, անհրաժեշտության դեպքում վիրահատություն կատարել: «Հետո քովիդով հիվանդացա և տասն օր շուտ տեղափոխվեցի Երևան: Այնքան ուշադիր էր, որ անգամ այդ ծանր օրերից մեկում զանգահարեց ինձ՝ մա՛մ, մորքուրի ամուսնու ծննդյան օրն է: Ապշում էի, թե այդ ծանր պահերին ինչպես կարող էր մտածել ուրիշների մասին, նման բաներ հիշել: Բայց այդպիսին էր: Բոլորի տեղը գիտեր, բոլորի մասին մտահոգվում էր, մտածում: Բարի էր, համեստ, հանգիստ, կարգապահ զինվորական»: Մայրիկն ասում է՝ Արթուրին շատ էին հարգում և սիրում:

«Նրա մասին գովասանքով են խոսում նրա մարտական ընկերները, հրամանատարական կազմը։ Աչքի էր ընկնում մեծ պատասխանատվությամբ։ Պահանջկոտ էր, բայց և սիրված իր զինծառայողների կողմից։ Իր ծառայությունը փայլուն էր կատարում: Վերջերս մի տղա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկով, հարցրեց, թե Արթուրի ի՞նչն եմ, պատասխանեցի՝ մայրը, ասաց, որ ուզում է ինձ տեսնել: Այնպես եմ կարոտում Արթուրին, որ իր կարոտը փորձում եմ իր ընկերներից ու զինվորներից ստանալ: Օրերս էլ երազ եմ տեսել, չեմ էլ հիշում, թե ինչ եմ տեսել, բայց Արցախում էի, դա հստակ հիշում եմ: Չեմ կարողանում քնել, կոպերս չեն փակվում, ախր երկու կորուստ միանգամից, ինչպե՞ս դիմանալ»: Մայրիկը լավ է հիշում այն օրը, երբ իմացավ, որ որդին զոհվել է: «Իմ եղբայրներն էլ էին այնտեղ, զանգեցի իրենց, հարցրեցի, թե ուր են, ասացին, որ գալիս են: Ես էլ մտածում էի, որ երեխուս մասին ինչ-որ լուր կբերեն: Արթուրին զանգում էինք, անհասանելի էր, զանգում էինք ընկերներին, ծանոթներին, ոչ ոք չէր ցանկանում մեզ ասել, թե ինչ է տեղի ունեցել: Այդ օրը փոքր տղաս էլ եղբայրներիս հետ էր: Զանգեց՝ մա՛մ ջան, դուռը բաց, գալիս ենք: Ներս մտան, ուրախությունից իրենց գրկել էի, բայց զգացի, որ իրենք ինձ սովորականից պինդ են գրկում: Հետո արդեն ասացին, որ բալես չկա, չգիտեմ էլ, թե ինձ հետ ինչ կատարվեց…»:

Զոհվելուց հետո օրերի ընթացքում Արթուրն արդեն Հայաստանում էր: «Բայց չթողեցին, որ երեխուս տեսնեմ, չգիտեմ՝ դա լավ էր, թե վատ: Վերջին անգամ Արթուրիս չտեսա: Հարսս այդ ընթացքում հղի էր, սպասում էր իրենց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Արթուրը գիտեր, որ աղջիկ են ունենալու, շատ էր սիրում աղջիկ երեխա, անհամբեր սպասում էր դստեր ծննդին, որին, ավաղ, այդպես էլ չտեսավ: Իր զոհվելուց ամիսներ անց ծնվեց իմ Տաթևիկը»: Արցախի համար մարտնչած ու զոհված արցախցի հայորդիներից շատերն իրենց հավերժական հանգիստն են գտել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այդ փաստը հիմա ծնողներից շատերի համար մխիթարանք է դարձել, քանի որ կարողանում են այցելել իրենց որդիներին ու ամուսիններին, չէ՞ որ շատերը նաև իրենց սիրելիների շիրիմներին այցելելու հնարավորությունից զրկվեցին:

«Շրջափակման օրերին այնքան վատ էր ինքնազգացողությունս: Խնդրում էի հարազատներիս, ծանոթ ու անծանոթներին այցելել տղայիս, գոնե մի ծաղիկ տանել: Հիմա արդեն ինքս եմ գնում իր մոտ: Հաճախ նաև Արթուրի խոսքերն եմ հիշում, ասում էր, որ Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր տանող ճանապարհներն ամեն հայ պետք է աչքերը փակ էլ կարողանա գնալ, նաև հավելում՝ այնպիսի մահով պիտի մահանա, որ ննջի Եռաբլուրում»։ Տիկին Հասմիկն ասում է, որ որդու մասին խոսելիս մշտապես ցանկանում է հիշել ու անուն առ անուն նշել այն տղաներին, որոնք զոհվել են Արթուրի հետ: «Արթուրի դասակից նրա հետ նույն օրը զոհվել է չորս զինծառայող՝ Սարգիս Թոմբուլ յան, Գառնիկ Ղանդիլ յան, Արման Գևորգյան, Դմիտրի Մարտիրոսյան։ Այդ պահին տասից ավելի զինծառայող էլ վիրավորում է ստացել։ Տղաներից երեքի մասին տեղեկություն ունեմ, շփվում եմ ընտանիքների հետ, բացի Դմիտրիից, շատ կցանկանայի որևէ տեղեկություն ստանալ նաև նրա մասին, ծանոթանալ ընտանիքի անդամների հետ, բայց, ավաղ, չեմ կարողանում իր մասին որևէ տեղեկություն գտնել»:Իսկ վերջում ապրելու համար ուժ տվողի մասին: «Ինձ միշտ թվում էր, որ ես ամենաերջանիկ մարդն էի, իսկ հիմա թևերս կարծես կոտրված լինեն: Հիմա մխիթարվում եմ իմ թոռնիկներով՝ Տիգրանով և Տաթևով»:

Հ.Գ. - Ավագ լեյտենանտ Արթուր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով: Ծառայության ընթացքում ևս պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

16fa9f33340e82ddb132462a475bd762.jpg

5c2b544ed076892c3cc23e26eccf77b3.jpg

220e258d5af46534622a033278783026.jpg

431193364a4f0842ca8abfd7b0ffe87a.jpg

f7d05d2abd41e2506d5464f00783e3d7.jpg

3821dd34dc8be6bc7e45ec67d3c4f943.jpg

6f5e57cf16f829338b5093dfb06458f7.jpg

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված