Հայերեն

«ԿԳԲ-ի գործակալ՝ առանց հոգու»․ CNN-ը Պուտինի մասին տեսանյութ է հրապարակել

Աշխարհ

Ամերիկյան CNN հեռուստաալիքով ցուցադրվել է «Աշխարհի ամենահզոր մարդը» վավերագրական ֆիլմը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Ֆիլմի հեղինակ՝ լրագրող, քաղաքական վերլուծաբան և Newsweek-ի խմբագիր Ֆարիդ Զաքարիան մեկ ժամում նկարագրել է Պուտինի քաղաքական կարիերան, պատմել, թե ինչու է ՌԴ նախագահին անվանում աշխարհի ամենահզոր մարդը, ու նախազգուշացրել է Դոնալդ Թրամփին, որ նա չի հասկանում Պուտինին։

«ՊԱԿ-ի գործակալ՝ առանց հոգու»

«Ես չեմ կարող կանխորոշել Ռուսաստանի գործողությունները։ Դա գլուխկոտրուկ է՝ պարուրված գաղտնիքով ու հանելուկով»,- Ուինսթոն Չերչիլից այս մեջբերմամբ էլ սկսվել է ֆիլմը։

Լրագրողի խոսքով՝ Պուտինին հասկանալու համար պետք է հիշել Բեռլինյան պատի անկումը, երբ Պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակից Վլադիմիր Պուտինը միայնակ մնաց Դրեզդենում՝ գերատեսչության շտաբում՝ ցուցարարների բազմությամբ շրջապատված։ Այդ ժամանակվանից ամբոխն ընդմիշտ կմնա նրա համար գլխավոր վախ, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումը՝ ներքին ստորացում։ «Վախը հաղթահարել նա որոշել է համընդհանուր վերահսկողությամբ»,- նշում է Զաքարիան։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանում աղքատություն սկսվեց։ «Ելցինն անկայուն է։ Ռուսաստանը սկսեց պահանջել նոր առաջնորդի»,- լրագրողն անդրադառնում է Պուտինի կարիերայի թռիչքին՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակի օգնականից մինչև վարչապետ, իսկ այնուհետև՝ նաև նախագահ։

«Երկիրը սիրահարվեց նոր նախագահին։ Սակայն էլ ավելի զարմանալի էր, որ նրան սիրահարվեց ԱՄՆ-ը»,- բնութագրում է ֆիլմի հեղինակը Պուտինի հարաբերություններն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հետ, ով խոստովանել է, որ «հոգի է տեսել Պուտինի աչքերում»։

Մեղրամիսն ավարտվեց, երբ ռուս նախագահը հանդիպեց Հիլարի Քլինթոնին, ով այդ ժամանակ սենատոր էր Նյու Յորքից։ Նրա այն խոսքերից, թե Պուտինը ՊԱԿ-ի գործակալ է, իսկ դա նշանակում է, որ նա հոգի ունենալ չի կարող, Պուտինը Հիլարիի հանդեպ պահեց հավերժական վիրավորանք՝ պատմում է Զաքարիան։

«Նա արհամարհում է Հիլարիին»,- ամփոփում է Պուտինի կենսագիր Մարի Հասենը։ Պուտինի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց 10 տարի անց ռուս-ամերիկյան հարաբերություններում վերադարձի կետ չեղավ, այդ թվում՝ Քլինթոնի պատճառով, հաստատում է Զաքարիան։

Վախի հաղթահարում՝ վերահսկողությամբ

Ամեն ինչ սկսվեց «արաբական գարնանից», լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից և Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից. Պուտինն իրեն տեսավ նրանց տեղում։ Դրանից հետո սկսվեցին Բոլոտնայի և Սախարովի ցույցերը, որոնց կազմակերպման մեջ Պուտինը մեղադրել է Քլինթոնին, իսկ 2016-ին Քլինթոնի նախընտրական շտաբի դեմ իրականացված ցանցահենային հարձակումը եղել է ռուս նախագահի անձնական վրեժը։

Արդյունքում 2016 թվականին Պուտինին հաջողվեց հասնել նույնիսկ ավելիին. նախագահ դարձավ Դոնադ Թրամփը, ով բազմիցս գովասանքով է արտահայտվել ռուս նախագահի հասցեին։ «Եթե Թրամփի նկատմամբ կոմպրոմատ է հավաքված, դա չի կարելի թողնել հենց այնպես»,- ասում է ֆիլմի հեղինակը։

Պուտինի քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունների շարքում լրագրողը նշում է Աննա Պոլիտկովսկայայի, Ալեքսանդր Լիտվինենկոյի և Բորիս Նեմցովի սպանությունները։ Ամերիկացի պատմաբան, Ռուսաստանի հարցերով մասնագետ Սթիվեն Քոենը ֆիլմում ասում է, որ Պուտինի դերն այդ բոլոր սպանություններում մեծ է եղել, սենատոր Ջոն Մաքքեյնն ուղիղ հաստատում է, որ սպանությունների համար պատասխանատու է Պուտինն անձամբ։

 

Զաքարիան ֆիլմում օգտագործում է 2012 թվականին Պուտինի երդմնակալության մոնտաժը, երբ նախագահի ավտոշարասյունն ընթացել է Մոսկվայի դատարկ կենտրոնով, իսկ քաղաքի մյուս մասում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիրներին։ «Պուտինը Ռուսաստանում վերահսկում է ամեն ինչ»,- եզրակացություն է անում լրագրողը։ Նա խոսում է նաև Պուտինի հնարավոր հարստության մասին և մեջբերում Hermitage Capital հիմնադրամի հիմնադիր Ուիլյամ Բրաուդերի խոսքը, ով Պուտինի կարողությունը գնահատում է 200 մլրդ դոլար։

Զաքարիան հարցազրույց է վերցրել նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովից, ով ֆիլմում հերքում է բոլոր հայտարարությունները։ Պեսկովը նկարահանումներին մասնակցելու առաջարկն անվանել է «դրական», սակայն ենթադրություն հայտնել, որ ընդհանուր առմամբ ֆիլմը դուրս չի գա «հիստերիկ էմոցիոնալ ֆոնի» շրջանակներից։

Դարձնել Ռուսաստանը կրկին մեծ

Հիմնական միտքը, որն ընդգծում է ֆիլմի հեղինակը, այն է, որ ամերիկացիները վատ են հասկանում Ռուսաստանը և ռուսաստանցիների վերաբերմունքը նախագահի հանդեպ։ Ղրիմի միացումը Ռուսաստանում դարձել է հպարտության առիթ, իսկ խաղադրույքն ազգային հզորության վրա, հակաարևմտյան հռետորաբանությունը և վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն օգնել են Պուտինին հասնել ժողովրդականության ռեկորդային վարկանիշի՝ պարզաբանում է լրագրողը։ Զաքարիան, ըստ այդմ, նշում է, որ Թրամփի հռետորաբանությունը շատ նման է պուտինյան հռետորաբանությանը։

 

Լրագրողը ֆիլմի ավարտին հանդես է գալիս մենախոսությամբ, որում բացատրում է, թե ինչու է ինքը Պուտինին անվանում աշխարհի ամենահզոր մարդը։ Նրա խոսքով՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ Չինաստանը շատ ավելի ուժեղ տերություններ են, քան Ռուսաստանը, սակայն նախագահի հզորությունը որոշվում է ոչ միայն երկրի համաշխարհային ազդեցությամբ, այլև առանց այլ ինստիտուտների և քաղաքական ուժերի կողմից սահմանափակումների ներքին քաղաքականություն վարելու հնարավորությամբ։ Պուտինի կողմից ստեղծված «ուղղահայաց իշխանությունը» դարձնում է նրան այդ իմաստով «աշխարհի ամենահզոր մարդը»։

«Պուտինը հասկանում է Ռուսաստանը, սակայն նա հասկանում է նաև աշխարհը։ Պուտինը մեզ հասկանում է շատ լավ, ինչի հետ կապված առաջանում է լուրջ հարց՝ հասկանո՞ւմ ենք նրան մենք և Դոնալդ Թրամփը»,- ավարտում է ֆիլմը Զաքարիան։

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված