Հայերեն

«Ես նման բան չեմ ասել»․ վարչապետի սենսացիոն բացահայտումը

Ամենաընթերցված

ՀԱՅԵԼԻ / Վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել է բանակին մատակարարված անորակ վառելիքի խնդրին՝ փորձելով հստակություն մտցնել այդ հարցով իր՝ նախկինում արած հայտարարության մեջ:
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այո, իսկապես Հայաստանի Հանրապետություն մտնում էր վառելիք, որը ոչ թե անորակ դիզվառելիք էր, այլ բոլորովին այլ տեսակի վառելիք: Դա, վարչապետի խոսքով, եղել է վառարանի վառելիք, որը
դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում ստեղծվում էր մի վիճակ, երբ տեխնիկան չէր աշխատում: «Վառելիքի հերթական խմբաքանակը, որը մենք կանգնեցրել էինք, դիզվառելիք չէր, պարզվեց, որ դա վառարանային վառելիք է: Հայտարարում եմ, որ այդ վառելիքից 460 տոնա ներմուծվել է Հայաստան, բայց այդ տեսակի վառելիքը մեր երկրում այդքան սպառում և պահանջարկ չունի: Մենք թույլ ենք տվել, որ այս վառելիքը մտնի Հայաստան զուտ այն պատճառով, որ ունենք ոչ կատարյալ նորմատիվ, որը չի սահմանափակում այդ տեսակի վառելիքի ներմուծումը: Բայց մենք միանշանակ գիտենք, որ այդ վառելիքի պահանջարկը երկրում չկա: Հետևաբար շատ մեծ տրամաբանություն չի պահանջվում հասկանալու համար, որ այդ վառելիքը պետք է խառնվի մեկ այլ վառելիքի հետ և վաճառվի այլ անվան տակ»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը և հավելել, որ այս պահին իրենք հետևում են գործընթացին և ուզում են հասկանալ, թե այդ վառելիքը ի վերջո ուր է գնալու:
Կարեն Կարապետյանը նաև շետել է, որ այն, ինչ նախկինում ասել է, պատրաստ է կրկնել: Իսկ քարոզարշավի մեկնարկից առաջ՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Կարեն Կարապետյանի այս հայտարարությունից հետո եղան մեկնաբանություններ, թե ակնարկն ունեցել է շատ կոնկրետ հասցեատեր և ուղղված է եղել ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ: Ինքը՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը ամենաշատն է շահագրգռված, որ այդ հարցը բացվի մինչև վերջ. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա համապատասխան կառույցները պետք է զբաղվեն դրանով»: Մամուլում նաև հրապարակումներ եղան, որ Սեյրան Օհանյանն արդեն համապատասխան շրջանակներում արձագանքել է վարչապետի «նամյոկին»։ Նա հայտարարել է, որ բանակին վառելիք է մատակարարում Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, և ինքը կապ չունի դրա հետ։ Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի:
Հիմա փաստորեն տևական ժամանակ անց վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին թարմացնում է թեման՝ ըստ որում բացելով փակագծեր և հնչեցնելով կոնկրետ թվեր:
Ստացվում է, որ հանրապետություն է ներմուծվել 460 տոննա պահանջարկ չունեցող վառելիք: Երկրի վարչապետը պատահական մեկը չէ, և եթե նա ասում է, որ այդ անպիտան վառելիքը խառնվել է այլ վառելիքի հետ և այլ անվան տակ իրացվել է, ապա հաջորդ քայլն արդեն պետք է լինի խնդրի կոնկրետացումը. որտե՞ղ է այն իրացվել և ի՞նչ կապ կա այդ անորակ՝ տեխնիկայի աշխատանքը խափանող վառելիքի խառնուրդի և ապրիլյան պատերազմի միջև: Բնականաբար եթե իրացման պայմանավորվածություն կամ հնարավորություն չլիներ, որևէ հիմար 460 տոննա վառելիք չէր ներմուծի, քանզի հազիվ թե ներկրման նպատակը այդ վառելիքը թափելն էր եղել:
Ի վերջո, եթե պահանջարկ չունեցող վառելիքը որևէ մասնավոր ներկրող ներմուծել է երկիր, դա իր անձնական գործն է, և սրա հետ պետությունն ու վարչապետը խոշոր հաշվով գործ չունեն: Բայց եթե այն տրվել է բանակին կամ իրացվել է պետական միջոցների հաշվին, կնշանակի խոսքը պետական մակարդակի խոշոր կոռուպցիայի մասին է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ է կանգնած դրա հետևում, և ո՞վ է կրելու պատասխանատվությունը:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված