Հայերեն


Անհրաժեշտ է ուղիղ իրավական կապ ստեղծել ավագանու նիստի կայանալու, դրա ուղիղ հեռարձակման անհրաժեշտության և նիստին ընդամենը մեկ քաղաքական ուժի մասնակցության միջև. Դավիթ Մարգարյան

Քաղաքականություն
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Երբ 2013 թվականին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կարևոր լրացումներ կատարվեցին բնակիչների մասնակցության ուղղությամբ, և 2016 թվականին նույն օրենքի նոր խմբագրմամբ ևս կարևոր ամրագրումներ եղան տեղական իշխանությունների գործունեության թափանցիկության և հրապարակայնության մասով, համակարգով շահագրգիռ հանրության մոտ մեծ հույսեր առաջացան։

Դրանցից ամենակարևորներից մեկն այն էր, որ խոշոր համայնքների ավագանու նիստերը գոնե սկսվելու են հեռարձակվել ուղիղ եթերով, և այսուհետ տեղական իշխանությունները կդադարեն ավագանու նիստերի քվորում ապահովել և որոշումներ ընդունել՝ տնետուն ընկած ստորագրություններ հավաքելով։ Ավելին, տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ մեծ ոգևորությամբ աջակցեցին համայնքներին, որպեսզի նրանց ձեռք բերեն համապատասխան տեխնիկա՝ ուղիղ եթերը կազմակերպելու համար։

Նիստերի հեռարձակման կարևորությունը էլ ավելի առանցքային դարձավ համայնքների խոշորացումից հետո, երբ համայնքի բնակիչները արդեն պետք է հետևեին նիստերին ոչ միայն համայնքի կենտրոն բնակավայրից, այլև մյուս բնակավայրերից (այդ թվում բավականին հեռադիր)։

Որոշ համայնքների մեծ հաջողություններ գրանցեցին այս ուղղությամբ՝ դառնալով իրապես օրինակելի։

Սակայն երբ որոշ համայնքներում գործող իշխանական խմբակը իր իսկ ֆրակցիայի ավագանու անդամներին նիստին բերելու ու քվորում ապահովելու խնդիր ունի, բայց պարտավոր է նիստը ուղիղ հեռարձակել, խիստ պատահաբար տեխնիկական խնդիրներ են առաջանում, ուղիղ եթերը անջատվում է, իսկ հետո պարզվում է, որ նիստը կայանալու համար քվորում լավ էլ եղել է, ամեն ինչ նորմալ է, բոլորն էլ տեղում էին։ Չարակամ մարդիկ փոքր տեխնիկական թերությունը սարքում են հայոց հարցը... Եվ ընդհանրապես, բոլորը մեղավոր են, բացի էդ խմբակից։
Տեխնոլոգիական առաջընթացի այս ժամանակաշրջանում, իհարկե, ուղղակի ծիծաղելի է նման պարզ և «մանկական» խնդիրների մասին խոսելը։ Լրագրող գործընկերներին հարցնենք, տասնյակ հուշումներ կտան, թե ինչպես է հնարավոր նույնիսկ էլեկտրամատակարարման դադարեցման ժամանակ անխափան ուղիղ եթեր ապահովել։

Իհարկե շատ լավ է, որ ՀՀ օրենսդրության այս պահանջը ևս մեկ խոչընդոտ է հանդիսանում որոշ անձեռահաս իշխանությունների համար համայնքում տնայնավարությամբ առաջնորդվելու համար, սակայն, ինչպես տեսնում ենք, այն բավարար չէ ապօրինությունը կանխելու համար։ Հաջորդ քայլը կատարելու ժամանակն է։

Անհրաժեշտ է ուղիղ իրավական կապ ստեղծել ավագանու նիստի կայանալու, դրա ուղիղ հեռարձակման անհրաժեշտության և նիստին ընդամենը մեկ քաղաքական ուժի մասնակցության միջև։

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը
Ամենադիտված