Հայերեն

Հայաստանի տնտեսությանը լրջագույն խնդիրներ են սպասվում. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները ձախողել են հնարավոր բոլոր ուղղություններն ու ոլորտները, որը հնարավոր էր անգամ չձախողել։ Միակ ուղղությունը, որտեղ որոշակիորեն զարգացում և աճ է նկատվում՝ տնտեսությունն է։ Նիկոլ Փաշինյանն ու գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ սիրում են անընդհատ շեշտել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները, ներկայացնել տնտեսության զարգացումը որպես իրենց ձեռքբերում։ Վիճակագրական ազգային կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,4 %-ով։ 2022 թվականից բարձր տնտեսական աճը շարունակվում է, սակայն այստեղ կա մի էական հանգանգամանք, որը ոչ թե ուրախանալու, այլ լրջորեն մտահոգվելու պատճառ կարող է լինել. ի՞նչ հիմքեր ունի այս տնտեսական աճը։ Տնտեսական աճի ամենամեծ խնդիրն է, որ այն պայմանավորված է արտաքին գործոններով։ 2022 թվականից սկսած հենց մեր տնտեսական աճի գերակշիռ մասն ապահովել են այդ գործոնները, դա հիմնականում եղել է ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում, երբ Հայաստանի դաշնակից պետությունը հայտնվեց պատժամիջոցների տակ, իսկ ռուսական ընկերությունների մի զգալի մասը տեղափոխվեց Հայաստան։ Ֆինանսկան միջոցների փախուստ տեղի ունեցավ, կտրուկ աճեց վերաարտահանումը և դրան մասնակցող հարակից ոլորտները։ Աճեց նաև ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները։ Քաղաքացիների մի հատված իր գումարները հանեց Ռուսաստանից՝ վախենալով, որ ռուսական բանկերում ունեցած իրենց խնայողությունների տնտեսական օգուտները չեն կարող օգտագործել։ Բիզնեսը և տնային տնտեսությունները փորձեցին դիվերսիֆիկացնել ակտիվները հատկապես պատժամիջոցներից հետո։ Արդյունքում գումարների մի մասը հորդեց Հայաստան և ոչ միայն, և հենց այդ հանգամանքն էլ զգալիորեն աճել է Հայաստանի տնտեսական ակտիվության վրա։

Մեկ այլ գործոն էլ, որն ապահովել է Հայաստանի տնտեսական աճը, ռուսաստանցիների զգալի ներհոսքն է Հայաստան։ Գրեթե երկու տարի նրանք եղել են Հայաստանում, իհարկե վերջին շրջանում ակնհայտորեն նկատվում է որոշակի նվազում։ Այդուհանդերձ ռուսաստանցիները Հայաստանում օգտվում են ծառայություններից, առևտուր անում, տնտեսական աշխուժություն ապահովում։

Մի քանի խողովակներով Հայաստանը ֆինանսական ներհոսք է գրանցել և ապահովել տնտեսական աճը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարզապես չի խանգարել վերոնշյալ երևույթների դրսևորմանը, միևնույն ժամանակ ոչինչ չի արել այդ աճը որակականի փոխակերպելու ուղղությամբ, մինչդեռ կարող էր լուրջ նախաձեռնությունների արդյունքում այդ աճն ավելի որակական դարձնել հետագայում տնտեսական խնդիրներից և տուրուլենտ դրսևորումներից խուսափելու համար։
Ներկայացնելով իրեն որպես հակառուսական ուժ, իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախորդ երկու տարիներին ավելի է խորացրել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից։ Նույնիսկ արտահանման դեպքում մեր արտադրողները նախընտրում են ռուսական շուկան, քան արտաքին այլ երկրների շուկաները, պարզապես տնտեսական կարճաժամկետ մոտիվներից ելնելով, որովհետև հայկական արտադրանքի հանդեպ կա մեծ պահանջարկ ռուսական շուկայում։ Այս ամենը չի կարող բացասական հետևանքներ չունենալ երկարաժամկետ կտրվածքով։

Ի դեպ Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության ներկայացուցիչների կողմից անընդհատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները պատեհ անպատեհ ներկայացնելը որպես իրենց ձեռքբերում, հնարավոր է արժանանալ մյուս փաստերի դասին, քանի որ փորձը ցույց է տվել, որ նրանք ինչի մասին շատ խոսում են և հպարտանում, այդ ոլորտներում և հարցերում ցավոք ունենում ենք քաոս և կորուստներ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մի առիթով անդրադառնալով ազգային անվտանգության վեկտորի փոփոխման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերին, նշել էր, թե վերջիններս մեղմ ասած կոմպետենտ չեն, չեն հասկանում, որ ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է և բաղկացած նաև ռազմական, տնտեսական էներգետիկ անվտանգությունից և այլն, իսկ ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե բաղադրիչը, այլ՝ ամբողջը։ Վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների, անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստանի Դաշնություն մեր արտադրանքի արտահանմանը, ընդհանրապես Ռուսատանից գազի մատակարարմանը և դրա արժեքին, իսկ դրա հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։ Ըստ Արշակ Կարապետյանի, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը գնա ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով, ապա Հայաստանը բնականաբար կկորցնի նաև ԵԱՏՄ շուկան։ Իսկ Հայաստանի համար կորցնել ԵԱՏՄ շուկան դա նշանակում է քաոսային իրավիճակ երկրի ամբողջ տնտեսության ոլորտում։

Վաղ թե ուշ ռուս–ուկրաինական պատերազմը դադարելու է, իսկ Եվրոպան օրերն ու ժամերն է հաշվում, որ կրկին առանց պատժամիջոցների կարողանա մուտք գործել Ռուսաստան, իսկ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են ռուս հայկական հարաբերություների վատթարացման համար։

Փաստացի, Ռուսաստանում իրավիճակը ցանկացած ուղղությամբ զարգանալու դեպքում, Հայաստանի տնտեսությանը լրջագույն խնդիրներ են սպասվում, իսկ գործող իշխանությունները և նրանց համապատասխան պաշտոնյաները որևէ կերպ կոմպետենտ չեն և չեն հասկանում, որ այսօրվա տնտեսական աճը վաղը կարող է վերակերպվել տնտեսական անկման և աղետի։

Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա Յոլյան
Ամենադիտված