Նոր կրակոցներ և դանակահարություն` Ջրառատում. կա երկու վիրավոր
ՀասարակությունԵրևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Yerkir.am–ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում:
Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնել են, որ տեղեկությունը ճշտում են: Մանրամասները՝ քիչ ուշ:
Հիշեցնենք, որ Ջրառատում օրեր առաջ ևս միջադեպ էր տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ մարտի 12-ին` ժամը 16-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, և Լ. Երանոսյանն ու Մ. Բաբոյանը ստացել են մարմնական վնասվածքներ։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Լեռնիկ Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ: