Հայերեն

Լոռու մարզպետ կդառնա նախկին ոստիկանը

Հասարակություն

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Լոռու մարզպետ է նշանակվելու մի քանի մարզերում ոստիկանապետ աշխատած Արամ Ղազարյանը։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Լոռու և Արմավիրի մարզ այցերից և դպրոցներում շինարարության անորակությունից բողոքելով՝ պաշտոնանկ արեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։ Եթե Արմավիրի մարզում մարզպետի պաշտոնի համար որևէ խնդիր չկար, Դավիթ Խուդաթյանը վայելում էր հենց ՔՊ-ի վստահությունը, ապա Լոռու մարզի դեպքում լուրջ խնդիրներ կարող էին ծագել, քանի որ այդ մարզում «Քաղպայմանագիրը» չուներ համապատասխան թեկնածու մարզպետի պաշտոնում նշանակելու համար։

Ինչպես և ավելի վաղ կանխատեսել էինք, մարզպետ է նշանակվելու ուժային կառույցներում աշխատած անձը, ինչպես որ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզում, երբ Արարատ Գրիգորյանին փոխարինեց Վայոց ձորի ԱԱԾ բաժնի պետ Կոլյա Միքայելյանը։

Ղազարյանը 2016 թվականից 2,5 տարի եղել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա պաշտոն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզում և Շիրակի մարզում, իսկ անցած տարվա հունիսից ՏԿԷՆ ենթակայությամբ գործող Երևանի ՋԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանը հասկացել են, որ սեփական ուժերով և կադրերով բացարձակապես չեն կարողանալու որևէ կերպ ազդել թե՛ կառավարման որակի և թե՛ առավել ևս արտահերթ ընտրությունների արդյունքների վրա, ուստի և առաջիկայում փոփոխությունները շարունակվելու են և բոլոր այն մարզերում ու համայնքներում, որտեղ «Քաղպայմանագիրը» չունի ընդգծված, ազդեցիկ ներկայացուցիչ փոխարինվելու և նշանակվելու են ուժային մարմինների՝ հատկապես ԱԱԾ-ի և ոստիկանության ներկայացուցիչներ։

«Քաղպայմանագրի» մեր աղբյուրի փոխանցմամբ՝ միայն այս կերպ Նիկոլ Փաշինյանը հույսեր է փայփայում, որ կկարողանա լուրջ հաջողությունների հասնել արտահերթ ընտրություններում։

Մարինե Սարատիկյան

Մեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված