Միջադեպ «Ելք»-ի և Հակոբ Բեգլարյանի ներկայացուցիչների միջև
ՀասարակությունԱյսօր Երևանի Կենտրոն թաղամասում միջադեպ է տեղի ունեցել Ելք դաշինքի ներկայացուցիչների և ՀՀԿ թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի աշխատակիցների միջև: Սիլաչիում Բեգլարյանի կողմնակիցները Ելքի անդամներին ՀՀԿ կարգախոսով կոնֆետներ են հյուրասիրել: Ելքի անդամներն էլ իրենց բուկլետներն են տվել հանրապետական թեկնածուի ներկայացուցիչներին: Քիչ անց նրանք ցուցադրաբար պատռել են այդ բուկլետները, իսկ Ելքի անդամները գետնին են գցել կոնֆետները:
Վիճաբանություն է տեղի ունեցել, որը, սակայն, հարթվել է: