«Ապտակներն ու դանակահարությունները շարունակվելու են կրակոցներով»
Քաղաքականություն«Ապտակները, դանակահարությունները դեռ ծաղիկներ են ու շարունակություն են ունենալու կրակոցների ձևով, որը հիմնականում իշխանավորների, փող բաժանողների մոտ է լինում: Փողոցային հաշիվ մաքրելու մակարդակի են իջեցնում ընտրությունները»,- անդրադառնալով Ջրառատում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա զինված հարձակմանն, ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը: «Իրավիճակը կսրվի մինչև ընտրությունները»,- հավելեց նա:
Արդեն հայտնել էինք, որ, համաձայն ՕՐՕ-ի հաղորդագրության, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ մարտի 14-ին, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: