Հայերեն

Բժիշկը արգելել էր Արային Մոսկվա մեկնել. Արա Ղազարյանը նոր մանրամասներ է հայտնել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

starnews.am-ը գրում է. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը իրենց «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադառնում են իրենց և հանրությանը հուզող մի շարք թեմաների։

Հաղորդավարները հրապարակել են այս տարվա առաջին թողարկումը, որի ընթացքում խոսել են մարդկային կորուստների մասին։

Արան նշեց, որ որքան էլ խոսեն Արցախի կորստի մասին` քիչ է լինելու, սակայն այս թողարկմանը նրանք անդրադառնում են մարդկային ցավոտ կորուստներին։

«Եղան անդառնալի, անժամանակ մարդկային կորուստներ և մենք՝ ես և Մհերը, ուզում ենք մեր ցավակցությունը հայտնել հայտնի արվեստագետների, գիտնականների, դերասանների, հայտնի մարդկանց մերձավորներին և հարազատներին, և իհարկե շատ վատ է, որ նրանցից շատերը գնացին անժամանակ։ Ու ուզում եմ այս պահին ավելի շատ կանգ առնենք Արա Մարտիրոսյանի անժամանակ կորստի փաստի վրա, որովհետև դա ամենաթարմն ա, իմ ու քո և շատերի համար ամենաանսպասելին ա»,-

խոսքի սկզբում ասաց Արա Ղազարյանը,

ինչին Մհերը հավելեց հետևյալը.

«Անխոս կարելի է ասել, որ Արա Մարտիրոսյանի կորուստը հասարակությունը ամենացավալին ու դժվարը տարավ, որովհետև, իսկապես արտիստը երիտասարդ էր, գործում էր և վերջին տարիների ընթացքում չափազանց ակտիվ գործունեություն էր ծավալում, նա սիրված էր և լավագույն ձայներից մեկն էր հայկական բեմի համար և միանշանակ կարելի էր ասել, որ նրա մահվան լուրը ցավի նման մի բան է շատերի համար։

Մեզնից շատերը՝ ճնշող մեծամասնությունը, չէր սպասում այս ցավին թեև ենթադրել կարելի էր, որ դա մի օր տեղի է ունենալու։

Հիմա շատ մանրամասներ չբացահայտելով և էդ իրավունքը մեզ չվերապահելով` պիտի աաենք, որ այնուամենայնիվ առողջական խնդիրներից, որ ուներ Արա Մարտիրոսյանը, ըստ տարբեր մտերիմների, երգիչը տեղյակ էր և վարած կյանքը և արտիստական գործունեությունը, ակտիվ բեմելները, միջոցառումները, տարեդարձերն ու հարսանիքները, իրեն լավագույն կերպով չէին ծառայելու՝ իր առողջությունը վերականգնելու համար»,-

Մհերի խոսքը ամբողջական դարձրեց Արայի այս միտքը:

«Հա, ցավոք սրտի ինքը էն մարդն էր, ով շատ անլուրջ էր վերաբերվում ինքը իրեն և իր առողջությանը նայում էր մատների արանքով, որովհետև վերջին մեծ ելույթը՝ Մոսկվայի էդ համերգը, որին մասնակցում էին նաև շատ անուններ, իմ հստակ տեղեկության համաձայն, բժիշկները նրան արգելել էին մեկնել, որովհետև ասել էին, որ էս առողջական վիճակով անգամ ինքնաթիռ նստելը վտանգավոր է։

Ցավոք սրտի, Արա Մարտիրոսյանը վառեց ինքն իրեն բեմի վրա, և ես կարծում եմ, որ էս դեպքը պետք ա լինի բոլորի համար ականջի օղ, բոլոր այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում են և չեն կարողանում հասկանալ էն կարևորագուն փաստը, որ իրենք սիրված են հազարավոր մարդկան կողմից ու նաև պատասխանատվություն ունեն էն մարդկանց առաջ ովքեր երկրպագում են իրենց ու իրենց ներկայացրած արվեստը։

Էս շատ կարևոր մշակույթ ա, որը պիտի գա յուրաքանչյուր հայտի մարդու գիտակցության մեջ։Ես կարծում եմ, որ էս դեպքից հետո շատ հայ հայտնիներ պետք ա հետևություններ անեն։

ինչ վերաբերում ա Արա Մարտիրոսյան արտիստին ես՝ էստեղ հիշատակի երեկոյի ժամանակ, ասացի որ ինձ միշտ թվացելա, որ Արան կարա մեռնի իրա յուրաքանչյուր երգը կատարելու ժամանակ, որովհետև ամեն երգը կատարելուց ինքը մեռնում էր ու հարություն էր առնում։ Իսկ իր ստեղծագործական կարիերայի երրորդ շունչը, երբ վերջին տարիներին տեղի ունեցավ, Ավետ Բարսեղյանի հետ համագործակցության արդյունքում և ամենատարբեր երգիչների հետ դուետներից հետո, նրան նոր շունչ ու շնչառություն տվեցին, ու թվում էր թե Արան կհարատևի»,- նշեց Արան:

«Այնուամենայնիվ, մենք՝ որպես ժողովուրդ շատ դաժան ենք մեր և հանրային մարդկանց նկատմամբ։

Ես Արա Մարտիրոսյանին վերջին անգամ տեսել եմ Երևան իմ վերջին այցելության ընթացքում՝ պատահաբար, Թումանյան փողոցի վրա ու մենք պայմանավորվեցին նկարահանել հարցազրույց, որը էդպես էլ չստացվեց, բայց ինձ համար չափազանց ցավոտ է ստանալ նամակներ ու մեկնաբանություններ որտեղ դուք ափսոսում եք որ չկա Արա Մարտիրոսյանի հետ «Tête-à-tête»։

Մինչ դեռ մեր գործունեության և Արա Մարտիրոսյանի կենդանության օրոք մի նամակ անգամ չի եղել ու չենք ստացել։ Այն, որ Արա Մարտիրոսյանը սիրված ու պահանջված արտիստ էր դա հասկանում էինք բոլորս, բայց հավանաբար ինքն էլ դա չէր գիտակցում որովհետև մենք մարդուն կորցնելուց հետո նոր հասկանում ենք այդ ամենի արժեքը։ 

Մի բան կա որի վրա վերջում կուզերի սևեռեինք մեր ուշադրությունը, հատկապես ստեղծագործ մարդկանց մեջ կա դրամա, Արա Մարտիրոսյանի հետ կապված բազմաթիվ սկանդալներ կային՝ նրա նախկին կինը՝ Լիանան հայտնեց, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում իրեն ծեծում էր Արա Մարտիրոսյանը, բազմաթիվ չստացված հարաբերություններ, ապահարզաններ, վերակենդանացման բաժանմունքում կամ հիվանդանոցում հայտնվելու դեպքեր, հայկական մամուլը պարբերաբար ներկայացնում էր երգչի հետ կապված իրարամերժ հրապարակումներ, բայց մենք այդպես էլ չէինք հասկանում, որ այդ ամենի մեջ կա մարդկային դրամա և հավանաբար կա պատճառ այդ ամենի համար։

Իսկ Արա Մարտիրոսյանը ամենապինդ ու կայուն մարդկանից մեկն էր շոուբիզնեսում և երբեք ոչ ոք համարձակություն չէր ունենա նրան այդ ամենի մասին հարցնելու։

Եվ ինչ որ տեղ ես հասկանում եմ, որ մարդ կարող է ինքն իրեն այրել, և ավելի լավ է կարճ ապրել ու ինքնդ քեզ այրել, բայց ապրել լիարժեք քան պահը ձգելով ու վախեցած»։

Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
Ամենադիտված