ԱՄՆ դեսպանն ընկել է Սաշիկ Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի ետեւից
ՀասարակությունՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ / Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն արդեն երկար ժամանակ ինչ-որ բան է ուզում հասկացնել Հայաստանի հանրությանը, բայց, թե կոնկրետ ինչ, առայժմ հայտնի չէ: Այս օրերին դեսպանն այցելում է ընտրություններում առաջադրված կուսակցությունների եւ դաշինքների գրասենյակներ, բայց այստեղ չէ խնդիրը:
Ընտրությունների համատեքստում նրա խոսքը հստակ է`պետք է լինեն ազատ, արդար, եւ թափանցիկ ընտրություններ, քաղաքացիները պետք է վստահություն ունենան արդյունքների նկատմամբ, ընտրողները չպետք է վախենան, որ իրենց քվեարկությունը հայտնի կդառնա, ընտրողներին կաշառել չի կարելի եւ այսպես շարունակ:
Ամեն ինչ պարզ է, հասկանալի: ԱՄՆ դեսպանի նկարագրած ընտրությունը իհարկե չի հաջողվի կազմակերպել, սակայն նախորդ ընտրություններից «մեկ քայլ առաջ» անպայման կգրանցվի, ինչը կողջունեն թե՛ Ռիչարդ Միլսը եւ թե՛ միջազգային դիտորդները:
Ավելի երկարաժամկետ կտրվածքով ԱՄՆ կառավարությունը Հայաստանում ընտրությունից էլ կարեւոր առաջնահերթություն ունի. կոռուպցիան: Ահա այստեղ է, որ դեսպանն ինչ-որ բան է ուզում ասել, բայց կամ ինքը լավ չի ասում, կամ՝ մենք լավ չենք հասկանում:
շարունակությունը՝ կայքում