Հայերեն


Գրիպով վարակվելը կարող է վնասակար լինել ոչ միայն հղի կնոջ, այլև պտղի համար

Բաց մի թողեք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գրիպը սուր վիրուսային շնչառական վարակ է, որը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Այն ավելին է, քան պարզապես հոսող քիթը և կոկորդի ցավը: Գրիպով կարող են հիվանդանալ բոլոր մարդիկ, որոշ մարդկանց մոտ այն կարող է թեթև ընթացք ունենալ, իսկ ոմանց մոտ այն բարդություններով է ուղեկցվում: Վերջինը համարվում է ռիսկային խումբ, որը ներառում է 65-ից բարձր տարիք ունեցող անձանց, մինչև 5 տարեկան երեխաներին, ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին և հղի կանանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հղիության ընթացքում գրիպը լուրջ, բայց բուժելի հիվանդություն է: Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի վիճակագրության հղի կանայք ավելի հավանական է, որ գրիպի բարդությունների պատճառով հոսպիտալացման կարիք ունենան, քան ոչ հղիները: Վաղ ախտորոշման դեպքում հղի կանանց համար անվտանգ բուժումները կարող են օգնել մեղմել ախտանիշները և նվազեցնել հիվանդության տևողությունը:

Հղիության ընթացքում օրգանիզմը, բնականաբար, նվազեցնում է օրգանիզմի` հիվանդություններից պաշտպանելու ունակությունը, որպեսզի կանանց իմունային համակարգը երեխային չդիտարկի որպես սպառնալիք օրգանիզմի համար: Սիրտն ու թոքերը նույնպես ավելի ծանրաբեռնված են աշխատում` երկու հոգու արյուն և թթվածին մատակարարելու համար: Ավելին, թոքերը գործում են ավելի փոքր տարածության մեջ՝ աճող երեխայի ճնշման պատճառով: Այս ամենը ծանրաբեռնում է օրգանիզմը՝ հղիներին ավելի խոցելի դարձնելով վիրուսների և ընդհանուր առմամբ տարբեր հիվանդությունների` ներառյալ գրիպի նկատմամբ:

Հղիության ընթացքում գրիպով վարակվելը կարող է վնասակար լինել ոչ միայն հղի կնոջ, այլև նրա դեռևս չծնված երեխայի համար: Հղիության ընթացքում գրիպի հետ կապված խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ վաղաժամ ծննդաբերության, ներարգանդային թոքաբորբի, երեխայի նվազ քաշի, նույնիսկ մեռելածնության:

Լուրջ բարդություններից է, օրինակ, բրոնխիտը, որն այնուհետև կարող է վերածվել թոքաբորբի, որը լինելով կյանքին սպառնացող պոտենցիալ թոքային հիվանդություն, ամենամեծ մտահոգությունն է: Հղիները նաև ավելի խոցելի են դառնում ականջի /օտիտ/ և սեպսիսի առումով, ինչպես նաև մենինգիտի կամ էնցեֆալիտի (ուղեղի բորբոքում):

Ըստ միջազգային հետազոտությունների` հղիների մոտ, հատկապես երկրորդ կամ երրորդ եռամսյակում, գրիպով լուրջ հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան ոչ հղիների մոտ, և ավելի հավանական է, որ այն ընթանա ծանր ախտանիշներով և բարդություններով, որոնք կարող են հոսպիտալացում պահանջել, և հավանականությունը նույնիսկ ավելի է մեծանում, եթե լինում են այլ ուղեկցող հիվանդություններ:

Գրիպը կանխելու լավագույն միջոցը գրիպի տարեկան պատվաստումն է, որն անվտանգ է հղիության ընթացքում:

Հղիության ընթացքում գրիպի պատվաստումը կարող է հղի կնոջը պաշտպանել գրիպից, դրա բարդ ընթացքից և հնարավոր հոսպիտալացումներից:

Հղիության ընթացքում գրիպի դեմ պատվաստումը կարող է պաշտպանել գրիպից նաև երեխաներին` ծնվելուց հետո մի քանի ամսվա ընթացքում, քանի որ մայրը հղիության ընթացքում պատվաստվելիս հակամարմինները փոխանցում է ընկերքի միջոցով զարգացող երեխային: Կրծքով կերակրման ժամանակ գրիպի պատվաստանյութ ստացած կնոջ օրգանիզմում ձևավորված հակամարմինները փոխանցվում են երեխաներին կաթի միջոցով»:

«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԳավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանԱշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն Մանվելյան
Ամենադիտված