Հայերեն


Աչքը տեսածից է վախենում․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տատիկս հաճախ էր վերհիշում իր մայրիկի ու քեռիների կյանքի պատմությունը: Անթառամը Հայաստան էր եկել Վանից: Չէր եկել, գաղթական էր դարձել իր երեք եղբոր հետ: Ողջ ճանապարհը եղբայրներից մեկին մեջքի վրա պահած էր բերել: Հասել էին Էջմիածին: Երկու եղբայրներն ու քույրը հաստատվել էին Հայաստանում, իսկ մեկին, ավաղ, «կորցրել» էին, տարիներ անց մի նամակ ստացել Ամերիկա աշխարհամասի ինչոր մի անկյունից, թե իրենց եղբայրը ողջ է: Բայց կապը վերականգնել չէր ստացվել: Ժամանակներն այլ էին: Այս պատմությունը մեր տանը հաճախ էր հնչում: Պատմողը տատիկս էր, իրենից առաջ իր մայրն ու նրա եղբայրներն էին եղել: Իրենցից հետո էլ իրենց երեխաներն են, մենք ու մեր երեխաները կլինենք:

Գենետիկ հիշողությունը հզոր բան է, առհասարակ հիշողությունը: Ինչ էլ գրենք, ինչպիսի բառ ու ձևակերպումներ էլ ընտրենք, միևնույնն է, Հրանտ Մաթևոսյանի խոսքի դիպուկությանը չենք էլ մոտենա. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Եվ, ահա, մեզանից մեր հիշողությունն են ուզում խլել: Դա պարզ ձևերով են անում՝ ավերում են կրթական համակարգը, դիպչում մշակութային օջախներին, խարխլում եկեղեցու հիմքերը: Առհասարակ, այս մարդիկ «բարելավելու»՝ իրենց «բարի» ցանկությունները կյանքի կոչելիս մեր պետությանն ու ժողովրդին հերթական մղձավանջի մեջ են նետում: Արդեն չենք հասցնում հետևել իրադարձություններին:

Նորությունը նորության հետևից: Այն մեկ մարդը մեկ հայրենիքի ու պետության սահմանումներն է փորձում հասկանալ, մյուս դեպքում՝ թե որ տարիքից երեխան էլ երեխա չէ, մի դեպքում՝ մեր օրհներգի ու զինանշանի հարցն ու դրանց՝ մեր իրականությանը ոչ համապատասխան լինելն է քննարկում, մեկ էլ՝ թե՝ բա դու երազանքներով ես ապրում, իմ սիրելի ժողովուրդ, Արագածը թողած, Արարատի մասին ես երազում: Հիմա էլ իրենց համար նոր մի զբաղմունք են գտել: «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագիծն են առաջ բերել: Մեզ չեն ասել, թե ինչ թեմաներ է իր մեջ ներառելու «Հայաստանի պատմություն» դասընթացը ու գուցե նաև մեղադրեն, թե քննարկում ենք մի դասագիրք, որի վերջնական տեսքը դեռ հայտնի չէ: Բայց աչքը տեսածից է վախենում: Միշտ, հատկապես այս իշխանությունների օրոք:

Ինչի՞ մասին կարող է լինել Հայաստանի պատմությունը: Միայն պետականությա՞ն, միայն պետականություն ունեցած Հայաստանի՞, թե՞ սոսկ այն Հայաստանի, որը երկարատև ընդմիջումից հետո պետականություն ձեռք բերեց 1918 թ.-ի մայիսին, հետո՝ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի երրորդ հանրապետությա՞ն մասին: Իսկ գուցե մի օր էլ որոշվի, որ Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թ.-ի իշխանափոխությա՞մբ, որը կշարունակեն «սիրո հեղափոխություն» կոչել, սեր, որը կործանում է հնարավոր ամեն ինչ: Իսկ եթե սարկազմը մի կողմ թողնենք, ապա իրապես «Հայաստանի պատմություն» եզրույթը չափազանց նեղ է՝ ամբողջովի ներկայացնելու Հայաստանի, հայ ժողովրդի ամբողջական պատմությունը:

Մանրամասները, փաստարկները այս օրերին մասնագետները հանրամատչելի ներկայացնում են, չխորանանք դետալների մեջ: Բայց ներքին մի զգացողությամբ մարդիկ վստահաբար գիտեն՝ աշակերտներին ոչինչ չեն պատմելու իրենց նախնիների, մեր պատմական հայրենիքի, մեր պահանջատիրության, մեր ցավի ու ցասումի, ինչու ոչ, թույլ տված սխալների, բայց նաև ծանրագույն օրերում ապստամբած ու մոխրից վեր հառնած մեր իմաստուն, բայց երբեք իր սխալներից դասեր չքաղած ժողովրդի մասին, այդ ժողովրդի մշակութային ժառանգության, ազգային հոգևոր արժեքների մասին: Մտահոգություն կա, որ փորձելու են մեզ բերել ու հավասարեցնել Ադրբեջանին, մի երկրի, որը փորձագետներն արհեստածին են անվանում, ասում, որ հազիվ հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն ունի, որ նույնիսկ «Կոկա-Կոլան» ավելի հին է, քան այդ երկիրը: Նրանք չեղած տեղից ամենօրյա ռեժիմով «պատմություն» են հորինում թե՛ իրենց, թե՛ մյուսների համար: Մենք մեր եղածն ենք փորձում ուրանալ...

Աշխարհի տարբեր անկյուններում ամենատարբեր պատճառներով ապաստանած հայը չի կորցնում իր ազգային արմատները միայն իր գենետիկ հիշողության շնորհիվ: Իսկ եթե ջնջեն հիշողությունը, տակն ի՞նչ է մնալու: Աշխատանքի գնացող, միայն կենցաղային հարցեր լուծող, տուն վերադարձող հա՞յ: Իսկ ի՞նչ է պատմելու այդ հայը իր երեխային, երբ նա հարցնի՝ հա՛յր, մա՛յր, իսկ մեր ազգի պատմությունը ո՞ր դարից է սկսվում: Գուցե այս ամենը շատերին հոռետեսական թվա, գուցե կարծիքներ լինեն, թե նոր դասագիրքը դեռ չեք էլ տեսել, բայց արդեն վատ-վատ բաներ եք ասում, բայց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, Շուշին դժգույն ու դժբախտ անվանող, Հայաստանի Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը կասկածի տակ դնող իշխանություններից լավ բան ակնկալելը մի տեսակ անուղղելի ու անհիմն լավատեսություն է, ավելին՝ մեծագույն մեղք հայրենիքի ու պետության հանդեպ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»
Ամենադիտված