Հայերեն


«Թալիշում և Մատաղիսում մեծ կորուստների պատճառը հրամանատարների մեղքով է եղել»

Հասարակություն

Ինչպես հայտնի է` չորսօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հատուկ հաշվեհամար էր բացել: Այս քայլի նպատակն էր՝ հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին ուղիղ դրամական օժանդակություն ցուցաբերել Արցախին: Ապրիլի 4-ից մինչ օրս հատուկ հաշվեհամարում կուտակվել է 4 միլիարդ 661 միլիոն դրամ, որից հուլիսի 1-ի դրությամբ ծախսվել է 2 միլիարդ 101 միլիոն դրամը: ԼՂՀ կառավարությունը օգոստոսի սկզբին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների Արցախ հրավիրելու և ներկայացնելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները և ինչպես: Այդ խմբի կազմում ընդգրկված էին ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Հովհաննես Սահակյանը, Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, razm.info կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, «ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդ» հ/կ նախագահ Մասիս Մայիլյանը: Արցախում տիրող իրավիճակի և այցի շուրջ մանրամասներ իմանալու նպատակով ArmLur.am-ը զրուցել է պատգամավոր Թևան Պողոսյանի հետ, ով, ինչպես նշեցինք, Արցախ այցելողների թվում է եղել:

– Պարո´ն Պողոսյան, ի՞նչ տպավորություն ստացաք առաջնագիծ կատարած այցից: Հավաքված գումարները ծառայե՞լ են իրենց նպատակին:

-Ես Արցախում եմ հուլիսի 30-ից և մինչև այդ էլ առիթներ ունեցել էի առաջնագծեր այցելել` վերևից ներքև, և նույնիսկ կարող եմ համեմատել մի քանի օր առաջ տեսածն ու ներկայիս վիճակը: Տպավորությունս այն է, որ գումարները, որ միտված են եղել առաջնագծի ամրապնդման, ճիշտ են օգտագործվել: Այլ խնդիր է, որ շատ գործողություններ իրականում անհնար է ներկայացնել, քանի որ ռազմական գաղտնիք է: Բայց, իսկապես, կարող եմ համեմատել 2013, 2014 թվականների հետ և կարող եմ ասել, որ ահռելի աշխատանք է կատարվել` ինչպես ինժեներական, այնպես էլ տեխնիկական հագեցվածության: Այսօրվա այդ աշխատանքը կարող ենք գնահատել այն իմաստով, որ առաջնագիծն ամրապնդվում է, և միանգամից ասեմ, որ Արցախում որևէ մեկը չի պատրաստվում որևէ թիզ հող զիջել, հակառակը, ամեն ինչ արվում է, որ հնարավորինս ամեն ինչ վերականգնվի:

– Պարո´ն Պողոսյան, նշեցիք, որ հաճախ եք առաջնագիծ այցելում: Ձեր տպավորությամբ` ո՞ր հարցում է թերացել հայկական կողմը:

– Ամենակարևորը պետք է ասեմ, որ մենք ունեցել ենք բացթողումներ, որոնք ավելի շատ կապված են մարդկային քայլերի հետ: Հագեցվածությունն առաջնագծի ապրիլյան օրերին եղել է գրեթե նույնը: Բայց եղել են տեղեր, որտեղ հայկական կողմն ունեցել է հաջողություններ, տեղեր են եղել, որտեղ համապատասխան հակահարվածներով կարողացել են վերականգնել: Նույնիսկ շատ տեղերում հնարավոր է եղել խափանել հարձակումները, բայց եղել են տեղեր, որտեղ բացթողումներ են եղել, և ինչքան հասկանում ենք` դա եղել է մարդկային գործոն` տեղի հրամանատարության խնդիր:

– Ո՞ր տարածքները նկատի ունեք:

– Թալիշը և Մատաղիսը, որտեղ ամենամեծ կորուստներն են եղել. դա տեղի հրամանատարության բացթողումն է եղել: Իսկ այն լուրերը, թե կրակելու հրաման չեն տվել, իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ, Մարտակերտում կային զիջված տարածքներ, և հրամատարությունն այն ետ բերելու հրաման է տվել, որն էլ արվել է:

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված