Ինչո՞ւ է Օլիմպիական չեմպիոնուհին վաճառում Պուտինի նվիրած «BMW»-ն
ՍպորտՄարմնամարզիկ Ալիա Մուստաֆինայի հայր Ֆահրաթ Մուստաֆինը նշել է, որ իր դստեր որոշումը՝ կապված մեքենան վաճառելու հետ, կապված է նրա հետ, որ նա երեխայի է սպասում: Խոսքը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում ստացած ոսկե մեդալի համար ստացած մեքենայի մասին է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կրկնակի օլիմպիական չեմպիոնի հայրը նշել է, որ ընտանիքին նոր մեքենա է պետք՝ ավելի տարողունակ բեռնախցիկով:
«Ընտանիքը մեծանում է, այնտեղ պետք է մանկասայլակ դնել: Իսկ «BMW»-ի մեջ այն չի տեղավորվի: Հենց այդ նպատակով, որպեսզի մեքենան ավելի մեծ բեռնախցիկով մեքենայով փոխարինի»,- նշել է Մուստաֆինը;
Նա նաև կարծում է, որ այդ հարցին պետք է մոտենալ պրակտիկ նկատառումներով: