Հայերեն

«Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, իրապես համահայկական կառույց, ունի բոլոր ռեսուրսները դառնալու դիմադրության հիմնական օջախներից մեկը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության շուրջ ծավալվող իրադարձություններին հետևելիս պարբերաբար այն միտքն է հնչում, որ դրա փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի երաշխիքն է լինելու Ադրբեջանի համար՝ «խաղաղության դարաշրջան» բացելու գործընթացում, նշվում է, որ այս փոփոխության «պարտադրանք-պահանջը» գալիս է հարևան երկրից: Քաղաքագետ Արա Պողոսյանը խորհուրդ է տալիս դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանի և Արսեն Թորոսյանի բանավեճը՝ հասկանալու համար իրակա՞ն է այն թեզը, թե Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ալիևից: «Արսեն Թորոսյանը բավականին բաց հայտարարում է, որ «մենք մեր առաջ սխալ ազգային նպատակներ ենք դրել, ինչը չի ապահովում մեր ազգային անվտանգությունը»:

Այնուհետև իշխանական տարբեր պատգամավորներ, գործիչներ, այդ թվում՝ մերձիշխանական, սկսեցին քննարկել հետևյալ հարցը՝ եթե ուզում ենք խաղաղություն, իմաստ չունի՞ փոխելու Սահմանադրության այս կամ այն դրույթը, եթե, այսպես թե այնպես, չենք կարողանալու դա սպասարկել: Սա նշանակում է, որ եթե ոչ հրապարակային, ապա կուլիսային պայմանավորվածություն կամ պահանջ եղել է հայկական կողմի առաջ: Հրապարակային Ալիևը և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ դա հնչեցրել են, փորձագիտական շրջանակներ դրա մասին խոսել են, հիմա ավելի շատ են խոսում: Սահմանադրություն փոխելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանական ամբողջ տեղեկատվական դաշտը ոգևորված է և առաջարկում է «խաղաղության պայմանագրին» անդրադառնալ բացառապես Հայաստանում Սահմանադրություն փոխելուց հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա կարծիքով, սա իր հետ բերելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու Ադրբեջանի նպատակը լեգալիզացնելու վտանգ: «Ի՞նչ նկատի ունեմ՝ լեգալիզացնել ասելով: Եթե քո օրենսդրության մեջ թշնամի կամ պատերազմի մասնակից կողմի պահանջով կատարում ես իրավական, այս դեպքում՝ սահմանադրական փոփոխություններ, նշանակում է, որ նա իրավունք ունի քո օրենսդրության մեջ խոսք ասելու: Առաջին նախադեպը գրանցելուց հետո պետք է պատրաստ լինենք, որ հետագայում մեր պետական ամբողջ օրենսդրությունը փորձելու են համապատասխանեցնել իրենց քիմքին: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ կենսունակ Հայաստան: Իսկ որ Հայաստանը կենսունակ չլինի, անհրաժեշտ է, որ նրա օրենսդրությունը, ներքին իրավական ակտերը, տնտեսությունը լինեն թույլ և իրենցից կախված:

Սա իրավիճակ է, որ հետագայում բերելու է նաև ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ադրբեջանական նպատակներին: Հայաստանի իշխանություններն օրերս հայտարարեցին, որ առաջարկել են սպառազինությունների փոխզսպման մեխանիզմ: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է Հայաստանը կարողանալու զսպել կամ վերահսկել ադրբեջանական սպառազինությունը, բայց լավ եմ պատկերացնում, թե Ադրբեջանն ինչպես կարող է ցանկացած մանրուք օգտագործել Հայաստանին մեղադրելու սպառազինություն ավելացնելու մեջ և այլն: Հնչեց ևս մեկ թեզ, որ «Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի ունենալ մարտունակ զինված ուժեր»: Չեմ հիշում, որ երբևէ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ «Հայաստանն իրավունք ունի...»: Նշանակում է, որ առնվազն քննարկվում է Հայաստանի իրավունք չունենալու հարցը, եթե սկսել ենք այսպես բարձր խոսել, որ իրավունք ունենք: Մտավախություն ունեմ, որ եթե Հայաստանի իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, ապա Ադրբեջանի հաջորդ պահանջը Հայաստանին կոնկրետ ձևի զինված ուժեր պարտադրելն է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Սահմանադրության փոփոխության հարցում առավել մտավախություններ կան, որ դիպչելու են դրա նախաբանին, ինչը վտանգելու է Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները: «Սահմանադրության փոփոխությունը բացառապես անհրաժեշտ է դրա նախաբանը կամ Անկախության հռչակագրին հղումը հանելու համար: Բնականաբար, եթե հասարակությանն ասեն, որ հրաժարվում են Անկախության հռչակագրից, իսկ դա նշանակում է՝ Երրորդ հանրապետությունից առհասարակ, կարող է նրա մոտ առաջացնել որոշակի ըմբոստություն: Դրա համար օգտագործվում է այլ բառապաշար՝ Սահմանադրության փոփոխություն: Այս դեպքում կարող են մեկնաբանել, որ, օրինակ՝ նախաբանը հարմար չէր, պետք էր փոխել, կամ, մեզ Անկախության նոր հռչակագիր է պետք ձևակերպել, համապատասխանեցնել ներկա իրողություններին և այլն»,-ընդգծում է Պողոսյանը:

Հավելում է՝ հասարակության ըմբոստությունը թույլ չտալու համար դիմում են թավշյա տարբերակներին: «Իմ հիշատակած բանավեճում հստակ ասվում է՝ չունենք Ադրբեջանից և որևէ կողմից տարածքային պահանջներ: Անկախության հռչակագրում գրված է Լեռնային Ղարաբաղի և պահանջատիրության մասին, արդյոք դա տարածքային պահանջ չէ՞: Այդպիսի հարցադրում է հնչում Արսեն Թորոսյանի կողմից: Սա նշանակում է, որ իրենց ու առաջին հերթին՝ Ադրբեջանի ընկալմամբ սա տարածքային պահանջ է ենթադրում, հետևաբար տարածքային պահանջ ենթադրող ցանկացած կետ պետք է Սահմանադրությունից հանվի: 2021 թ.-ից սկսած սա ասում է նաև ադրբեջանական կողմը: 2023 թ.-ից, հատկապես սեպտեմբերի 19-ից հետո ադրբեջանական կողմը խոսում է, որ երկրների ներքին օրենսդրությունը և Սահմանադրությունները չպետք է ներառեն միմյանց տարածքային ամբողջականությանը հավակնող դրույթներ: Սա ադրբեջանական կողմի ձևակերպումն է, որը, հավանաբար, տեղ կունենա նաև «խաղաղության պայմանագրում»: Եվ հենց սրա շրջանակում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են գնալ այդպիսի քայլի: Թե որքանով կստացվի կամ չի ստացվի, դեռ վաղ է ասել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, եկեղեցի, ազգային արժեքներ և կրթական համակարգ: Պետականության հիմքերին ուղղված հարվածները մի քանի ուղղությամբ են: Արդյոք սրանք մեկը մյուսին երկրորդո՞ւմ են: «Եկեղեցին դարեր շարունակ, հատկապես երբ չենք ունեցել պետականություն, եղել է պետականության էլեմենտներ կրող ինստիտուտ: Պետականության պայմաններում եկեղեցին մշտապես եղել է գոնե բևեռներից մեկը: Այսօր էլ եկեղեցին արտաքին ճակատում՝ ռազմական, դիվանագիտական, Հայաստանի ներհասարակական հարաբերություններում կատարվող թշնամական գործողությունների դեմ, եղել է դիմադրության երևի ամենաուժեղ օջախներից մեկը: Պայմանական նոր իրողություններն աստիճանաբար գալիս են փոխարինելու հին իրողություններին: Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, իրապես համահայկական կառույց, ունի բոլոր ռեսուրսները դառնալու դիմադրության հիմնական օջախներից մեկը: Որպեսզի դիմադրության այդ օջախը չլինի, պետք է, որ այն վարկաբեկվի, պետք է գտնեին դրա կարկառուն ներկայացուցիչների թույլ կողմերը, դրանք ի ցույց հանեին, ուռճացնեին և մատուցեին ժողովրդին:

Ի վերջո, վարկաբեկելով, հեղինակությունը գցելով, դիմադրության այդ օջախը դարձնել ոչ այնքան ուժեղ, կայուն ու վստահելի հասարակության աչքերում: Ինչ վերաբերում է կրթությանը: Դա այն համակարգն է, որը մեծացրել է սերունդ, որի համար Արցախը եղել է Հայաստան, որի համար թշնամիների շրջանակը շատ հստակ է եղել, իսկ հիմա այդ շրջանակն այնքան էլ հստակ չէ, լղոզվել է թշնամիների պատկերը: Կրթությունը դաստիարակել է սերունդներ, որոնք հստակ գիտեն իրենց թշնամուն, որոնք հստակ գիտեն իրենց պատմական հայրենիքի սահմանները և հստակ պատկերացնում են, թե ինչ է նշանակում «ճանաչում և հատուցում»: Հիմա նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ են համարում, որ «ճանաչում և հատուցում» եզրույթը վերանա, որպեսզի դա վերանա, դրան կրթական համակարգը չպետք է անդրադառնա, իրենց կարծիքով Արցախի հիմնախնդիրը պետք է դպրոցներում լղոզվի, որպեսզի չբարձրանա սերունդ, որը մի օր կհարցնի ՝ իսկ ինչպե՞ս ընկավ Արցախը:

Կրթությունն ապագայի բանալին է, այն, ինչ կատարում են այսօր, այսօրվա համար ենք անում, կրթությունը վաղվա համար է: Կրթությամբ ապահովագրում ենք մեր վաղվա օրը և թշնամիները սա լավ են հասկանում: Հավանաբար նրանց պահանջով, գուցե խնդրանքով, ես չգիտեմ, տեղի է ունենում կրթության վատասերում, մասնավորաբար՝ պատմական և հումանիտար գիտությունների: Շատերը կասեն, որ ավելի կարևոր են բնագիտական առարկաները, բայց, իմ խորին համոզմամբ, հենց հումանիտար գիտություններն են ձևավորում մարդկային աշխարհայացքը և դեպի ապագան գնացող բանական մարդուն»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ամենադիտված