Պուտինի ուշագրավ ակնարկները Սերժ Սարգսյանին
Քաղաքականություն1in.am / Մոսկվայում Պուտին-Սարգսյան հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը ողջույնի խոսքում բավական բազմիմաստ ակնարկներ է արել Հայաստանում ներքաղաքական զարգացումների մասով: Ընդ որում՝ ուղղակի, թե անուղղակի ակնարկներ:
Մասնավորապես, բավական ուշագրավ անուղղակի ակնարկ է թերևս այն, որ Պուտինը խոսելով հայ-ռուսական դիվանագիտական հարաբերության, այսինքն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերության հաստատման 25-ամյակի մասին, որ լրանում է 2017-ին, մատնանշել է նաև օրը՝ ապրիլի 3: Իհարկե, սա զուտ պատմության արձանագրում է, սակայն Ռուսաստանի նախագահը կամ նրա աշխատակազմը անշուշտ բավական նրբանկատ կգտնվեին դիտարկելու համար, որ ապրիլի 3-ը փաստացի Հայաստանում լինելու է, այսպես ասած, հետընտրական լուսաբացը, հետևաբար օրվա շեշտադրումը անկասկած ստանում է հատկանշական երանգ: Առավել ևս, որ մեծ քաղաքականության մակարդակում չեն լինում պատահականություններ: Ի վերջո, եթե ՌԴ նախագահը չմատնանշեր օրը, ապա դրանում որևէ մեկը չէր դիտի որևէ տարօրինակ բան:
շարունակությունը՝ կայքում