Վանաձորի ու Գյումրիի ընտրությունների վերաբերյալ ՔՊ-ն որոշում է կայացրել
Քաղաքականություն«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի հոկտեմբերի 2-ին նշանակված Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրություններին:
«Քաղաքացիական պայմանագրի» տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել մասնակցել Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակներով:
Օգոստոսի 24-ին Վանաձորում, իսկ օգոստոսի 26-ին Գյումրիում կներկայացվեն ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» համամասնական ցուցակները»: