Քարդաշյանի քրոջից դժգոհություններ կան․ ինչումն է բանը
LifeՀեռուստաաստղ Քայի Ջեները նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա դիմահարդարված է ու 5000 դոլար արժողությամբ մարզահագուստ է հագած։
DailyMail-ը գրում է, որ այս լուսանկարները հատկապես զայրացրել են երկրպագուներին ու գնորդներին, քանի որ Քայլիի բրենդից պատվիրած կոսմետիկայի փոխարեն, նրանց դատարկ տուփեր են հասել։ Զայրացած գնորդները հրապարակել են դատարկ տուփերի լուսանկարներն ու դժգոհություն հայտնել։
Kylighter-ը Kylie Cosmetics բրենդի վերջին արտադրանքն է, որը վաճառքի է հանվել անցյալ ամիս։
Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ գնորդները բողոքում են Քայլիի կոսմետիկայից։ 2016-ի մայիսին գնորդները կրկին դժգոհ էին դատարկ տուփեր ստանալու պատճառով։ Սակայն, այն անգամ տուփերում Քայլիի կողմից փոքրիկ բացիկներ կային։