Իրանը միակողմանի կարգով չեղարկում է վիզային ռեժիմը 28 երկրների հետ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը փետրվարի 4-ից միակողմանի կարգով չեղարկում է վիզային ռեժիմը 28 երկրների հետ, ներառյալ Բելառուսը, Կատարը, Ղրղըզստանը, Մեքսիկան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Ուզբեկստանը եւ Ճապոնիան։ Այս մասին տեղեկացրել է արտաքին գործերի փոխնախարար Ալիռեզա Բիղդելին IRNA-ի թղթակցի հետ զրույցում։
«Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է համապատասխան մարմիններին, որ կառավարությունը հաստատել է հրամանագիրը 28 երկրների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով, ելնելով սրանից՝ այդ 28 երկրների քաղաքացիներին, որոնք Իրան կգան զբոսաշրջային նպատակներով, 2024թ. փետրվարի 4-ից սկսած վիզաներ պետք չեն։
Նա առանձին նշել է իրավիճակը Հնդկաստանի հետ եւ ընդգծել, որ նրա քաղաքացիների համար վիզա չի պահանջվի միայն օդով սահմանը հատելու դեպքում։