Ուսուցչուհու հետ սեքսի համար աշակերտը փոխհատուցում կստանա
ԱշխարհԱմերիկացի դպրոցականը 6 մլն դոլար փոխհատուցում կստանա բարոյական վնասի համար, որը հասցրել է նրան գաղյթակղած ուսուցչուհին: Տղան դրանից հետո հայր է դարձել, գրում է Evening Standard-ը:
Քալիֆորնիայի նահանգի դպրոցներից մեկի աշակերտը սկսել էր հանդիպել անգլերենի ուսուցչուհու հետ, երբ ընդամենը 16 տարեկան էր: Նրանց սիրավեպի մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ ուսուցչուհին հղիացել էր: Ծննդաբերելուց 2 ամիս անց նրան կալանավորել էին: Ուսուցչուհուն 29 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն նա համագործակցել է քննության հետ եւ ստացել 1 տարվա ազատազրկում:
Աշակերտը պնդում է, որ դպրոցի աշխատակիցները տեղյակ են եղել սիրավեպի մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել: Տղան նրանց մեղադրել է անփութության մեջ եւ հանցագործության փաստացի մասնակից է անվանել:
Աշակերտը դատարանում հայտարարել է, որ այդ սիրավեպն իրեն անբուժելի վերք է պատճառել: