ՀԱՄԱՍ-ը վտանգավոր էսկալացիա է համարել ԱՄՆ-ի հարվածները Իրաքի և Սիրիայի տարածքներում
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Իրաքին և Սիրիային և դրանք համարում է վտանգավոր էսկալացիա, ասվում է շարժման հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք խստորեն դատապարտում ենք ամերիկյան ագրեսիան Իրաքի և Սիրիայի դեմ և այն համարում ենք վտանգավոր էսկալացիա, հարձակում երկու արաբական երկրների ինքնիշխանության վրա և սպառնալիք նրանց անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը՝ ելնելով օկուպանտների (Իսրայելի) էքսպանսիոնիստական ծրագրերից և թաքցնելով նրանց սարսափելի հանցագործությունները մեր պաղեստինցի ժողովրդի դեմ Գազայի հատվածում»,-ասված է շարժման հայտարարության մեջ:
Շաբաթ գիշեր Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախի Իրաքում և Սիրիայում՝ Հորդանանում իր ռազմակայանի դեմ հարվածներին ի պատասխան: