Հայերի ու ադրբեջանցիների մասին ռուս պաշտոնյայի պատմած անեկդոտը մեծ աղմուկ է առաջացրել / ֆոտո
ԱշխարհՖեյսբուքում սկանդալ է հասունացել Համառուսաստանյան ազգային ճակատի անդամ Արմեն Օգանեսյանի և Վոլգոգրադի պետական հիմնարկներից մեկի տնօրեն Դմիտրի Վերենիցինի միջև: Վերջինս Վոլգոգրադի ավտոճանապարհներին վերաբերող ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում մի անեկդոտ է պատմել, որը բազմաթիվ բլոգերներ ու լրագրողներ համարել են քաղաքականապես ոչ կոռեկտ, քանի որ այդ անեկդոտը ոչ թե ազգային կոլորիտային հումորի, այլ պատերազմի և մարդկային կյանքերի մասին է, հատկապես երբ խոսքը վերաբերում է այդտեղ մատնանշվող 2 պետությունների բարդ հարաբերություններին, գրում է Волгоградский репортер-ը:
Հետևանքը եղել այն, որ Վերենիցինն ստիպված է եղել ճանաչել իր սխալը: Դիմելով Օգանեսյանին` նա գրել է. «Այո, դու ճիշտ ես, հումորի ընտրությունն անհաջող էր: Ինձ թվաց, թե այն ուղղված չէ ատելության սերմանմանը: Ոչ մեկի չէի ուզում վիրավորվել: Հումորն իմը չէ: Ջնջում եմ: Արմեն Օգանեսյան, ներողություն եմ խնդրում»:
Волгоградский репортер-ը հրապարակել է անեկդոտի սքրին շոթը: