Մոսկվան կհրաժարվի՞. Ինչ է ասել Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին
ԱշխարհԼրագիր / Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը քննարկել է հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցը, ինչպես հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը: Պետք է ենթադրել, որ խոսքը Վերին Լարսի այլընտրանքի մասին է, որի վերաբերյալ պաշտոնական Երեւանը խոսում է արդեն մի քանի շաբաթ: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարարեց Վրաստան կատարած այցի ընթացքում, նշելով, թե կլինի Վերին Լարսի անկայուն ճանապարհի այլընտրանք: Կարապետյանը նշեց Փոթի նավահանգստով լաստանավային փոխադրումը: Միաժամանակ, ակնարկներ են հնչել, թե հնարավոր են նաեւ այլ տարբերակներ:
շարունակությունը՝ կայքում