Ֆիլիպիններում զանգվածաբար սպանում են թմրամոլներին
ԱշխարհՖիլիպիններում արդեն շուրջ 1800 թմրամոլ է սպանվել այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն յոթ շաբաթ առաջ կոչ էր արել սպանել թմրանյութային կախվածություն ունեցողներին՝ թմրանյութի դեմ պատերազմի շրջանակներում:
Ըստ այդմ, համաձայն Ֆիլիպինների ազգային ոստիկանության պետ Ռոնալդ Դելա Ռոսայի, հուլիսի 1-ից սկսած Ֆիլիպիններում սպանել են 712 թմրանյութային դիլերների: Բացի սա, ըստ ֆիլիպինյան ոստիկանության, սպանվել է եւ 1067 հոգի, որոնք կապ են ունեցել թմրանյութերի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 30-ին կայացած ընտրություններում Ռոդրիգո Ռոա Դուտերտեն կարողացել է նախագահ ընտրվել թմրամոլությունն երկում արմատախիլ անելու խոստման շնորհիվ:
Հիշեցնենք, որ Ֆիլիպինների նախագահը ԱՄՆ դեսպանին անվանել է «պոռնիկի տղա գեյ» եւ հրաժարվում է ներողություն խնդրել: