«Էլ երկար-բարակ անել չկա, քըրթ կտրելու ենք»․ վարչապետը բարկացավ
Տնտեսություն«Էն, ինչ անհույս ա, տարեցտարի այ սենց գլորվում ա, վերացնում ենք: Էն, ինչ որ ծրագիրը պրինցիպալ փոխում ա, և մենք հասկանում ենք, որ կարա փոխի, շանս ենք տալիս անելու: Էլ երկար-բարակ չենք անում, քըրթ կտրելու ենք, էն որ տարեցտարի գալիս ա, չենք հասկանում ինչի ենք մենք սուբսիդավորում, արդյունք չկա, անձնակազմ ա պահում և այլն, կտրում ենք»,- այսօր կառավարության նիստոմ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին:
Նա Ա. Մարկոսյանից հետաքրքրվեց` կատարե՞լ են նախկին հանձնարարականը պետական մասնակցություն ունեցող հիմնարկների վերաբերյալ և ամփոփե՞լ են ֆինանսական արդյունքները:
Մարկոսնյանը պատասխանեց, որ թեև հանձնարարականի ժամկետն այսօր է լրանում, բայց երեկ արդեն ամփոփել են գործադիր մարմինների արած առաջարկությունները, որոնց ավելացնելու են իրենց առաջարկությունները, որտեղ հարցերի պատասխանները կան:
Կ.Կարապետյանի խոսքով` 2017 թ. պետք է ակտիվ զբաղվեն օտարումով: