Ռուսաստանում «օրենքով գողերի» գահը թափուր է. ո՞վ կլինի նոր թագավորը
ԱշխարհՆոր Մոսկվայում առեղծվածային հանգամանքներում մահացել է 26-ամյա հեղինակավոր հանցագործ Մաքսիմ Ֆրանցուզովը: Նա ընկել է պատուհանից ու մահացել: Հանցագործ աշխարհի շրջանակում այս մահը պատահական չեն համարում և կապում են այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է 2016 թվականի հուլիսին «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի ձերբակալությունից հետո, ով շորթման մեջ է մեղադրվում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես նշվում է, հասկանալով, որ նա մոտ ժամանակներս ազատության մեջ չի հայտնվի, Շաքրո Մոլոդոյի մտերիմները լքել են Ռուսաստանը: Հանցագործ աշխարհը պետք է կողմնորոշվի, թե ով է կառավարելու Կալաշովի ունեցվածքն ու «տնտեսությունը», քանի դեռ նա ճաղերի ետևում է:
2015 թվականի հոկտեմբերի 29-ին Իսպանիայում ազատազրկվելուց հետո Ռուսաստան էր վերադարձել Զախարի Կալաշովը: Նա Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մարդն էր, ով Եվրոպայում պատասխանատու էր Ռուսաստանի քրեական աշխարհի ֆինանսական հոսքերի համար: