Հայերեն


Հայաստանի իշխանության ղեկին գտնվող անձանց գործողությունները պարտադրված են արտաքին ճնշման միջոցով. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Անվտանգության ոլորտում Հայաստանում գործող իշխանությունների ձեռնարկած քայլերը ոչ թե միայն պարզապես ձախողվում են, այլ հրեշավոր դավադրություն են։

Հայաստանի գործող իշխանությունները մի կողմից փորձում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ ակտիվորեն համագործակցելով արևմտյան կառույցների հետ, մյուս կողմից ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի բանակը չկարողանա վերականգնվել, այդ պայմաններում կրկին վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունը։
Ի վերջո, վերջին շրջանում Ռուսաստանն օրինակ, սկսել է չափազանց շատ քննադատել Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ տարբեր հարցերում Հայաստանի իշխանությունների քայլերը չափազանց վտանգավոր կարող են դառնալ։

Վերջերս Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եղան քննադատություն Հայաստանի գործող իշխանությունների հասցեին։ Մասնավորապես ԵԱՏՄ-ն լքելը չի բխում Հայաստանի շահերից։ Հայաստանը դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից գաղտնիք չէ, մի քանի անգամ այդ մասին հայկական կողմը հայտարարել է, սակայն, թերևս առաջին անգամն է, որ ԵԱՏՄ մասով հայտարարություն է հնչում, այն էլ Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից, ինչը վկայում է, որ այս մասով ևս Ռուսաստանում մտավախություններ ունեն, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն առանձնապես շահագրգռված չէ Եվրասիական տնտեսական միության զարգացմամբ։

Հայկական կողմը նաև համառորեն մերժում է ռուսական կողմի առաջարկները Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելության ուղարկելու, արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու, նախկինում եղած համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ, ընդ որում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչի խոսքով՝ բոլոր այս քայլերը բխում են ոչ միայն Ռուսաստանի, այլև առաջին հերթին Հայաստանի շահերից, և Հայաստանի իշխանություններն իրենք պետք է շահագրգռված լինեն այս հարցով։

Փաստացի, մեր երկրի իշխանության ղեկին գտնվող անձանց գործողություններից և քայլերի տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ նրանք իրենց քայլերն անում են պարտադրված և արտաքին ճնշման միջոցով։ Այդ մասին հայտնել էր նաև «Համահյակական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ Հայաստանի իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում, որի խաղացողներն իրենք չեն։ Եթե ՀԱՊԿ-ն տալիս է անվտանգային երաշխիք, ապա ԵԱՏՄ-ն Հայաստանի համար տենտեսության շունչն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս է նշել, որ Հայաստանը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսատանից։ «Հայկական արտադրանքի գերակշռող մասն այսօր արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, ինչը մրցունակ է այդ շուկայում։ Գործող իշխանության վարած քաղաքականության արդյունքում վաղը այդ դաշտում էլ ենք խնդիրներ ունենալու։ Ինչ է ստացվում անվտանգային հացերը զրոյացվել են, տարածաշրջանում լարվածություն է, որի կիզակետում Հայաստանն է։ Մեզ մի հատ էլ պակասում է տնտեսական ցնցումները։ Բազմաթիվ անգամ ասել եմ, ու չեմ զլանա կրկին կնշեմ, որ Հայաստանի անվտանգային միակ բարեկամը դարերով եղել և մնում է Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ն միակ անվտանգային համակարգն է, որին Հայաստանն այսօր մասնակցում է»։

Փաստացի յուրքանչյուր բան իր գինն ունի, հարկ է հասկանալ, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանն ինչ գին կվճարի։ Երկրի գործող իշխանությունները հավետ չեն, իսկ երկրի բնակչությունը մնայուն։

«Վերջին հարյուր տարիների ընթացքում Հայաստանը փաստացի տնտեսական շրջանառությունը ծավալում է Ռուսատանում և ԽՍՀՄ երկրներում։ Մենք բոլոր թելերով կապված ենք միմյանց հետ։ Մեր միլիոնավոր հայեր այսօր բնակվում են Ռուսաստանում, շատերն իրենց հացն աշխատում են Ռուսաստանի տարբեր բնագավառներում։ Չի կարելի մի օր զարթնել վատ տրամադրությամբ և փոխել երկրի բնականոն ընթացքը»,- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ տնտեսությունում տուրբուլենտ վիճակները պետք է չափված լինեն, կանխատեսելի, իսկ այսօր նման կանխատեսում և այդ իրավիճակից քիչ վնասներով դուրս գալու շանս կարծում եմ չունենք։ «Տնտեսության մեջ կամ-կամ չի լինում, դա մի ոլորտ է, որտեղ հստակ ուրվագծված են բոլոր կանոնները։ Պետք է զարգացնել սեփական արտադրանքը, որը պետք է լինի որակյալ, ինչը կբերի  մրցակցության դաշտում դիմակայելու հնարավորություն։ Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Այսօր միակ բանը, որում Հայաստանի իշխանությունները դեռևս շարունակում են լեզու թրջել և համոզել իրենց քայլերի ճշմարտացիության մեջ՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, այն էլ արդեն իսկ ձախողվել է, նույնիսկ այդ նույն արևմտյան կառույցների գնահատմամբ։

«Համահյակական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ չի կարող կոռուպցիայի դեմ պայքարը միևնույն ժամանակ լինի ազգային նպատակ, դա մեթոդ է, որը կիրառելով պետք է հասնել մեր ազգային նպատակին։

Փաստացի, Հայաստանի գործող իշխանությունները փորձում են երկիրը բոլոր ուղղություններով տանել դեպի անդունդը, իսկ անդունդի վերջը ցավոք չի երևում։

Հայկ Առաքելյան

Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից
Ամենադիտված