Դանակահարություն Վանաձորում
ՔաղաքականությունԵրեկ Վանաձորում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է ծագել, որն ավարտվել է մի երիտասարդի դանակահարությամբ:
Մեր տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը տարեց տղամարդ է եղել, իսկ մյուս կողմը՝ երիտասարդ եղբայրներ:
26-ամյա երիտասարդը, վերջինս 21-ամյա եղբայրը վիճաբանել են 60-ամյա տղամարդու հետ, արդյունքում 26-ամյա երիտասարդը դանակահարվելու հետևանքով ստացել է որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք, իսկ 60-ամյա տղամարդը՝ կրծքավանդակի փակ վնասվածք:
Նրանք երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վիճաբանության մյուս մասնակիցը՝ 21-ամյա երիտասարդը, փախուստի է դիմել:
Աղբյուր` Փաստինֆո