Ընտրություններից հետո լուրջ գործընթացներ են սկսվելու
Քաղաքականություն«Լրագրի» զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը
Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ դրույթ կա նաև Արցախի խնդրի վերաբերյալ։ Արդյոք նորություն կա՞ր այդ հայտարարության մեջ և, ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք, Սերժ Սարգսյանի այցն ինչո՞վ էր առանձնանում այս անգամ։
Մինչև այդ այցը ասում էին, որ ինչ-որ փաստաթղթեր ստորագրած կլինեն, ես չգիտեմ՝ ստորագրել են, թե ոչ, հետո եղավ այդ համատեղ հայտարարությունը։ Ցանկացած դեպքում համատեղ հայտարարությունները միշտ էլ կարևոր են։ Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, եթե սրանք են արդյունքները, ակնհայտ է, որ սրանով Ռուսաստանն ուզում է աջակցել գործող իշխանություններին, որ այս ընտրություններում հաղթող դուրս գան։ Մինչ այդ ես համարում էի, որ այդքան ակտիվ ներգրավված չի լինի Ռուսաստանը մեր ներքին քաղաքականության հարցերում, քանի որ բոլորս էլ հասկանում ենք՝ ով էլ գա իշխանության Հայաստանում, պարզ է, որ Ռուսաստանի հետ կաշխատի։ Բայց հիմա, երբ կարդում եմ այդ համատեղ հայտարարությունը, ակնհայտ է, որ, այո, իշխանությունները վախենալով, որ ընտրություններում պրոբլեմատիկ կլինի հաղթելը, այս այցելությունն իրենց շատ էր պետք։
շարունակությունը՝ կայքում