Ածխացած դիեր, հրդեհներ, փլատակներ. Խարկովի վրա ԱԹՍ-ներով գրոհի հետևանքով նաև մանկահասակ երեխաներ են զոհվել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշերը ռուսական զորքերը կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել են Խարկովի վրա, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը
Հետաքննության տվյալներով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, երեք անօդաչու է հարվածել Խարկովին։
Քաղաքի Նեմիշլյանսկի թաղամասում խոշոր հրդեհներ են բռնկվել, ամբողջությամբ այրվել է 15 բնակելի շենք:
Առանձնատներից մեկում հայտնաբերվել են ընտանիքի անդամների՝ ամուսնու, կնոջ և նրանց երեք երեխաներ՝ 7 ամսական, 4 և 7 տարեկան տղաների ածխացած դիերը։ Մեկ այլ տանը 66 և 65-ամյա ամուսիններ են մահացել:
Բացի այս, հայտնի է, որ վիրավորվել է ևս երեք մարդ՝ 45-ամյա տղամարդ և երկու կին՝ 61 և 39 տարեկան։ 50-ից ավելի մարդ փրկվել է։