Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալթայի Հանրապետությունում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության կայքում։
«Երկրաշարժի ուժգնությունը 5.0 մագնիտուդ է, ուժգնությունը էպիկենտրոնում՝ 6.4»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է լեռնային տարածքում։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: