Ոնց որ թե իրավունք ունեն խառնելու
ՀասարակությունՏգետին արհամարհելը, գիտենք, մտավորական մարդուն սազական զբաղմունք է։ Մի պայմանով, սակայն, որ քեզ մտավորական են համարում, ոչ թե փալաս։ Եւ, որ առավել կարեւոր է, նա, ում հասցեագրված է արհամարհանքդ, առնվազն պիտի իմանա՝ ինչ ասել է մտավորական։ Այլապես կստացվի, որ արհամարհել ես, ասենք, 4 համարի տրոլեյբուսին։
Ոչ թե այն իմաստով, որ արհամարհել, տաքսի ես նստել, այլ կողքովդ անցնելիս պարզապես արհամարհել ես …
Տաք են, շարժվում են, ապրում են 60 տարի։ Այդպես մետաղի ջարդոն կդառնան ու կմտնեն ձուլարան, չիմանալով, որ իրենց արհամարհել ես։
Այնպիսի ժամանակներում, երբ միլիցիայի պաշտոնաթող թաղայինները դառնում են օրենսդիր, իսկ վետերոկի վարիչները՝ մինիստր, դժվար թե սրանցից թեթեւակի զզվելու՝ մեր դեմքի արտահայտությունը գնահատվի որպես էսթետի դիրքորոշում Վախենամ՝ դա ավելի շուտ համարեն գոմիկի երկիմաստ ծամածռություն։
Եւ ոնց որ թե իրավունք ունեն խառնելու։
Որովհետեւ մենք էն գլխից ենք խառնել հասկացողությունները։
Վանո Սիրադեղյան