2 նախարարի հրաժարական է պահանջվում․ լարված իրավիճակ
ՀասարակությունԱյս պահին ի հիշատակ Արթուր Սարգսյանի բողոքի երթը շարժվում է դեպի ՀՀ արդարադատության նախարարություն: Լարված իրավիճակ է ստեղծվել բողոքի մասնակիցների և ոստիկանության միջև: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է ցուցարարներին, որպեսզի հետ կանգնեն, հակառակ դեպքում բախում կլինի: Հավելենք` քաղաքացիներից մեկը փոխոստիկանապետին ասում է. «Ա՛յ, որ լավ բան անես քեզ կպաչեմ»: Այս պահին երթի մասնակիցները պահանջում են Արդարադատության և Առողջպահության նախարարների հրաժարականները: Մեծ քանակությամբ ոստիկանները շրջապատել են ցուցարարներին: Այսօրվանից ցուցարարները հայտարարում են Ազատության հրապարակում նստացույց: