Սա դեռ սկիզբն է. Զախարովան՝ Էստոնիայի վարչապետի և պետքարտուղարի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԳՆ՝ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Թայմար Պետերկոփի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը։
Զախարովան ընդգծել է, որ «սա դեռ սկիզբն է»։
«Աշխարհը նացիզմից և ֆաշիզմից ազատագրողների հիշատակի նկատմամբ հանցագործությունների համար պետք է պատասխան տալ։ Եվ սա դեռ սկիզբն է»,- Telegram-ում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ Էստոնիայի վարչապետը դեմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը և սուր քննադատում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։