Չինաստանը նորարարական էլեկտրակայան է շահագործման հանձնել
ՏնտեսությունՉինաստանում շահագործման է հանձնվել աշխարհում առաջին արևային էլեկտրակայանը, որը սիլիկոնի փոխարեն օգտագործում է պերովսկիտ հանքանյութը։
«Չայնա թրի գորգես» կորպորացիայի էլեկտրական կայանը գտնվում է Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում։ Այն բաղկացած է 11 200 արևային վահանակներից և զբաղեցնում է 27 000 քառակուսի մետր տարածք։ Կայանի հզորությունը կազմում է 1 ՄՎտ։
Պերովսկիտը բարձր արդյունավետությամբ, կայունությամբ և արտադրության ցածր ինքնարժեքով հանքանյութ է։ Պերովսկիտային նյութերն ունեն օգտակար գործողության լավագույն հատկությունները և, ի տարբերություն սիլիկոնի, ավելի էժան են արտադրության մեջ։ Այս նյութը հեղափոխական է համարվում արևային էներգիայի սարքավորումների արտադրության ոլորտում։
Չինաստանը մինչև այսօր համարվում է սիլիկատային հիմքով արևային վահանակների արտադրության առաջատարը, սակայն, օգտագործելով նորարարությունները և գիտական նվաճումները, նաև անցել է պերովսկիտային հիմքով արևային սարքավորումների արտադրությանը, ինչն ավելի կամրապնդի այդ երկրի տեղն արևային էներգիայի սարքավորումների արտադրության ոլորտում։ Առայժմ երկիրը մտադիր է պերովսկիտային հիմքով վահանակներն օգտագործել սեփական կարիքների համար, բայց մոտ ապագայում դրանք նաև արտահանման են հանվելու։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սոնա Ղազինյան