Հաջորդ ամիս կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաջորդ ամիս կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Այս մասին ասվում է Վրաստանի նախարար Իլյա Դարչիաշվիլիի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով հրապարակված Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս հանդիպմանը կողմերը կարևորել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացումը:
Այս ձևաչափով երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա մարտին: