Սյունիքի մարզպետը հարվածել է Հ1-ի աշխատակցին
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, փայլել է իր սանձարձակ, լկտի արարքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա «ռազբորկա» է արել Հանրային հեռուստաընկերության օպերատոր Էդգար Դավթյանի հետ: Երբ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ էին այցելել ՀՀԿ-ականները՝ վարչապետի գլխավորությամբ, Հ1-ի օպերատորը «համարձակվել էր» դիպչել մարզպետի ուսին: Սկզբում տհաճ խոսակցություն է եղել, որը ներկաների միջամտությունից հետո հանդարտվել է: Բայց Հակոբյանը չի խաղաղվել. որոշել է «ռազբորկան» շարունակել երեկոյան՝ ճաշի ժամանակ օպերատորին սեղանից դուրս հրավիրելու, ըստ լուրերի՝ ապտակելու եղանակով: Տեղի ունեցածն այլ կերպ, քան գյադայական խուլիգանություն, դժվար է որակել: Կարծես թե Սյունիքի վրա «մարզպետ չի գալիս»: