Իսրայելի հարվածների հետևանքով կիրակի Գազայի հատվածում ավելի քան 70 մարդ է զոհվել
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության հետևանքով կիրակի երեկոյան տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին։
«Բժշկական աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 70 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ մյուսները, որոնք հիմնականում կանայք ու երեխաներ են, վիրավորվել են Նուսեյրաթ փախստականների ճամբարի, Զուվեյդա շրջանի և Դեյր ալ-Բալահ քաղաքի վրա Իսրայելի օդուժի ու հրետանու հարվածների հետևանքով», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Աղբյուրները հողորդում են, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի վրա հարձակումից հետո 16 մարդու մարմին է տեղափոխվել հիվանդանոցներ: Բացի այդ, Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ռմբակոծությունից հետո փլատակներից դուրս է բերվել ևս հինգ դի՝ հիմնականում երեխաների: