Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի վերջին քննումը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է գերգաղտնի նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինքը՝ Ասանժը, ինչպես նիստի սկզբում հայտնել է նրա փաստաբանը, վատառողջ լինելու պատճառով չի կարողանա մասնակցել լսումներին։
Դատավարությունը կարող է 52-ամյա ավստրալացու համար վերջինը լինել բրիտանական դատարաններում: Նիստը նախատեսված է երկու օր: Եթե այս բողոքարկումը հաջողվի, Ասանժի պաշտպանությունը հնարավորություն կունենա բրիտանական դատարաններում վիճարկել նրա արտահանձնումը Միացյալ Նահանգներ, որը հաստատվել է Թագավորության ՆԳ նախարարության կողմից 2022 թվականին։
Իսկ մինչ այդ ավստրալացու հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են դատարանի շենքի մոտ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից, նրանք վանկարկում են «Ազատությո՛ւն Ջուլիան Ասանժին» և «Վե՛րջ հալածանքին» կարգախոսները։
Ասանժն ԱՄՆ-ում մեղադրվում է երկրի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության բացահայտման ամենախոշոր դեպքի հետ կապված հանցագործությունների համար։ Նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։