Հայտնաբերվել են 2000-ամյա թուղթուգրեր
ԱշխարհԺամանակակից Սերբիայի Կոստոլացա քաղաքի տարածքում, որտեղ հնագույն ժամանակներում եղել է հռոմեական Վինիմացիում քաղաքը, հայտնաբերվել են ոսկյա և արծաթյա գլանակներ` հին թուղթուգրերով: Դրանց տարիքը մոտ 2000 տարի է: Հնագետ Միոմիր Կորաչն ասել է, որ անեծքները գրված են հունարենով, սակայն լեզուն արամեերենն է: Մասնագետներին հաջողվել է բացահայտել, որ թուղթուգրերի մեջ հիշատակված դևերի անունները պատկանում են ժամանակակից Սիրիայի տարածքում ապրող ժողովուրդների մշակույթին:
Արամեերենը սեմական լեզվաընտանիքի հյուսիսարևմտյան խմբին պատկանող լեզու է։ Կազմում է մերձավոր բարբառների մի ամբողջություն, որոնք երբեմն որակվում են որպես արամեական լեզուներ։ Տարածված է եղել ամբողջ Առաջավոր Ասիայում։ Եղել է միջազգային լեզու։ Այն միջազգային հաղորդակցության լեզու է եղել ընդհուպ մինչև արաբների կողմից Իրանի նվաճումը։ Արամեերենը բնութագրվում է կոկորդային հնչյունների փոքրաքանակությամբ, ներքին թեքման կրավորականի բացակայությամբ, շաղկապների ու կապական մասնիկների լավ զարգացվածությամբ։ Արամեերենի բարբառներից է ասորերենը