Տեսագրություն է հայտնվել գործարար կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից
ԱշխարհՀայտնվել է առաջին տեսագրությունը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի գործարարկենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից, որտեղ գտնվում է ռուսական Russian Wave ռադիոկայանի գրասենյակը: Կադրերը հրապարակում է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը։
Բռնկած հրդեհի պատճառով մերձակա շրջանում փակվել է երթեւեկությունը: Թե հատկապես ինչ է պայթել, առայժմ չի ճշտվում: Կրակը մոլեգնում է շենքի առաջին եւ երկրորդ հարկերում, Russian Waveի գրասենյակը գտնվում է երրորդ հարկում:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:45-ին (Երեւանի ժամանակով 09:45-ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Այդ պահին ռադիոկայանի խմբագրությունում ոչ ոք չպետք է գտնվեր: Պատահարի պատճառները պարզվում են: