Ո՞վ է կանգնած «արյունահեղության» սպառնալիքների շղթայի հետևում
Քաղաքականություն1in.am / Քաղաքական դաշտում բավականին հետաքրքիր համախոհներ են ի հայտ գալիս: Եվ դա ամբողջությամբ բացահայտվեց երեկ, երբ կալանավայրից հայտարարություն տարածեց Ժիրայր Սէֆիլյանը: Վերջինս իր, Վարուժան Ավետիսյանի ու ընդհանրապես «Սասնա ծռեր» խմբի անունից ողջունել էր «օրեր առաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած ընդվզումային նկրտումը»։ «Ողջունելի է նաև տեղի ունեցածի նկատմամբ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը: «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո առաջին անգամն է, որ վարչակազմն ուժային բաղադրիչի մասով համարժեք պատասխան է ստանում: Անշուշտ, մասշտաբները համատեղելի չեն, սակայն երևույթը վկայում է այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու և բռնությամբ պատասխանելու առողջարար միտումը»,- նշված է հայտարարության մեջ:
շարունակությունը՝ կայքում