Թայվանում հայտնաբերվել է օձաձև արտեֆակտ, որը 4000 տարի առաջ օգտագործվել է կրոնական ծեսերի ժամանակ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնագետները Թայվանում օձաձև արտեֆակտ են հայտնաբերել, որը, հավանաբար, օգտագործվել է հնագույն կրոնական ծեսերի ժամանակ։
Կերամիկայից պատրաստված առարկան, որը մի քանի մատնաչափ երկարություն ունի, հիշեցնում է գլուխը վեր բարձրացրած և բերանը բաց կոբրայի: Հավանաբար, արտեֆակտը ամրացված է եղել անոթի, հնարավոր է՝ ամանի վրա և ծառայել է որպես բռնակ։
Հավանական է նաև, որ անոթը պատկանել է ցեղի շամանին, որն այն օգտագործել է ծեսերի ժամանակ։
«Սա հուշում է այն մասին, որ հին հասարակությունները կենդանիների պատկերներ են ներառել ծիսական զոհաբերության անոթներում՝ ցույց տալու իրենց համոզմունքներն ու ճանաչողական համակարգերը»,- «Newsweek»-ին ասել է համալսարանի պրոֆեսոր Հունգ-Լին Չյուն: