Հայերեն


Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախը, նկատենք, և հուշարձանագետները թույլ չեն տա վրիպել, Արևելյան Հայաստանի ամենից հուշարձանառատ աշխարհն է կամ, ցավոք, էր: Լինի Դադիվանքը, լինի Ամարասը, որտեղ, ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցն է հիմնել կամ առաջիններից մեկը այնտեղ է դպրոց հիմնել: Լինի Գանձասարը, լինի Ղազանչեցոցը, լինեն բազմաթիվ մատուռները, կամուրջները և այլն, և այսպես շարունակ: Օր չի անցնում, որ լրահոսում մի տեղեկություն չշրջանառվի այն մասին, որ ադրբեջանական հրոսակը ջարդել է, վնասել է, պղծել է այս կամ այն հուշարձանը: Առայժմ հիմնականում Արցախյան ազատամարտի հերոսների, հայ գործիչներին նվիրված արձանների, հուշաքարերի մասին են տեղեկությունները, բայց մենք չգիտենք ու չենք էլ կարող իմանալ, թե ինչ վիճակ է, օրինակ՝ նույն Դադիվանքում ու Գանձասարում: Էլ չենք խոսում Ծիծեռնավանքի կամ Բերձորի տարածքում եղած հայկական պատմամշակութային հուշարձանների մասին:

Փաշինյանի՝ արդեն 6 տարին լրող իշխանավարման ցցուն հետևանքներից մեկը Արցախի ամբողջական կորուստն է: Բայց մի փոքր այլ բանի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել: Օրերս ֆեյսբուքյան լրահոսում առանձնացավ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի մի հրապարակում: Մասնավորապես, առաջարկվում է «վիրտուալ զբոսանք Գանձասարում՝ Արցախի ամենակարևոր վանական համալիրներից մեկում»: Այդ «վիրտուալ զբոսանքը» կենտրոնի՝ «Հայկական մշակութային ժառանգության վայրերի պահպանման» նախաձեռնության շրջանակում է ստեղծվել, եռաչափ սկանավորման միջոցով:

Ինքնին հասկանալի է, որ մասնագետները և թվային տեխնոլոգիաների մեջ հմտացող պատանիներն ու աղջիկներն ահռելի աշխատանք են կատարել: Դա այնքան էլ դյուրին բան չէ, որքան կարող է թվալ «վիրտուալ զբոսնելիս»: Եվ արդյունքն էլ, ինչ խոսք, տպավորիչ է: Բայց խոսքն այս դեպքում կատարած իսկապես շնորհակալ աշխատանքի մասին է:

Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ ապրել ենք երազանքների, ապա՝ վիրտուալության աշխարհում: Վիրտուալ զբոսանքը որոշակի իմաստով խաբկանք է: Տվյալ դեպքում նաև թույլ մխիթարանք: Մեծ հաշվով, ի՞նչ է ստացվում: Իսկ մեծ հաշվով, ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ազատագրված ու Մայր Հայաստանին վերամիավորված էր, որ բոլոր հայերս հնարավորություն ունեինք ոչ վիրտուալ, այլ իրականում զբոսնել Գանձասարում, Ամարասում, Դադիվանքում, Ծիծեռնավանքում, Հադրութում ու Շուշիում, Մարտակերտում ու Կովսականում, որ կարող էինք այցելել Տիգրանակերտ...

Իսկ հիմա... Իսկ հիմա մեզ մնացել է վիրտուալ զբոսանքը: Հա, մեկ էլ... երևի նոր երգերը: Ազգային երգերը: Արդեն Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Ստեփանակերտի ու Շուշիի մասին: Կրկնենք, լավ ու կարգին գործ են արել թումոցիները: Մնում է հասկանանք՝ ոնց անենք, որ վիրտուալության սահմաններն անընդհատ չմեծանան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն ՀովասափյանԴիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակիցՀայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվեՈ՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա ՍողոմոնյանԳլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքումԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ ՄամիջանյանԱրմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Ամենադիտված