«Եթե դու պիտի որոշես՝ որտեղ կանգնեմ, ուրեմն ես կորոշեմ՝ դու որտեղ կանգնես»․ վեճ Փաշինյանի ու ոստիկանի միջև
Հասարակություն«Բուկլետ եք առաջարկում, հրաժարվում ենք»,- դիմելով Շենգավիթում նախընտրական հանդիպում անցկացնող «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանին` ասաց ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներից մեկը: «Ինչո՞ւ եք հրաժարվում, Դուք ՀՀ քաղաքացի՞ չեք»,- հարցրեց թեկնածուն: «Քաղաքացի ենք, բայց ոստիկան ենք ու մեզ պետք չի դա»,- շարունակեց ոստիկանը, որին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ոստիկանն ընտրություններին չի մասնակցո՞ւմ, թե դուք հրահանգով եք կատարում ձեր ընտրությունը»: «Չէ, բայց մեզ ձեր բուկլետն էլ պետք չի»: Երբ Փաշինյանը հորդորեց ներս մտնել ու շարունակել ծառայողական պարտականությունը, ոստիկանն ասաց, որ իրեն չասեն` ինքն ինչ անի. «Եթե դու պիտի որոշես` ես որտեղ կանգնեմ, ես կորոշեմ` դու որտեղ կանգնես»,- պատասխանեց Փաշինյանն ու շարունակեց քարոզարշավը:
Նշենք, որ մինչ այդ դաշինքի թեկնածուներին հորդորել էին ոստիկանության բաժանմունքի տարածքում չզբաղվել քարոզչությամբ: