Սպասվում է Էրդողանի և Զելենսկու հանդիպումը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս կարող է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ժամանակ կքննարկեն ուկրաինական հակամարտությունը։
Այդ մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, հայտնում է թուրքական TRT World հեռուստաընկերությունը։
Թուրքիայի նախագահը հրավերը ստացել է Ալբանիայի վարչապետի Անկարա այցի ժամանակ։ Նա Էրդողանին հայտնել է, որ մոտ ժամանակներս բարձր մակարդակով հանդիպում կլինի Զելենսկու հետ՝ Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների գագաթաժողովի շրջանակներում։ Թուրքիայի ղեկավարը ընդունել է այդ հրավերը, հայտարարել է Ռաման։
Հունվարին Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Զելենսկու հետ և հայտարարել Անկարայի պատրաստակամությունը՝ դառնալ միջնորդ և Ռուսատանի հետ անցկացնել խաղաղ բանակցություններ ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։