Լըկորնյուի հետ Երևան են մեկնել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ․ Politico
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեկորնուի հետ Հայաստան են մեկնել նաև պաշտպանական ընկերությունների, այդ թվում՝ MBDA-ի, Nexter-ի, Safran-ի, Thales-ի և Arquus-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականը գրում է, որ Հայաստանը հեռանում է Մոսկվայի հետ իր պատմական հարաբերություններից, իսկ Փարիզը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Ռուսաստանի նախկին դաշնակից երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Երևան, ըստ պարբերականի, «Հայաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական կապերի խորացման նշան է»: