Ղարաբաղո՞վ, թե՞ Ղարաբաղի վրա
Քաղաքականություն1in.am / Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայ-թուրքական բանակցությանն ու հարաբերության կարգավորմանը, եթե Անկարան ու Երևանը նստեն սեղանի շուրջ: Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվան մեծ դեր է ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին, երբ ստորագրվեցին նաև ցյուրիխյան արձանագրությունները, ինչը հետագայում սակայն մտավ փակուղի: Լավրովի հայտարարության մեջ ուշագրավ է ժամանակաշրջանի մատնանշումը՝ 2007-2009 թվականներ: Եթե դա վրիպակ չէ, ապա մնում է ենթադրել, որ, կամ ՌԴ արտգործնախարարը ունի հիշողության որոշակի խնդիր, կամ նա բացահայտում է հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» այսպես ասած՝ «այսբերգի անտեսանելի մասը»: Բանն այն է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը հրապարակային առումով մեկնարկել է 2008 թվականի հունիսին, Մոսկվայից:
շարունակությունը՝ կայքում