Խոշոր ավտոթար Արգավանդում
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արգավանդ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford մակնիշի 34 MZ 584 համարանիշի և Ferrari մակնիշի 08 FF 033 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ուղեկցել է Ferrari-ի վարորդը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հարություն Թորոսյանն ու Գեղամ Մովսիսյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Էդիկ Շահսուվարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։